Posts Tagged ‘ video ’

Այ քեզ անարդարություն՜

Եկեք համեմատենք երկու տեսանյութերը։ Ամենա հիշառժանը այն է որ առաջի տեսանյութի հերոսը գտնվում է ազատության մեջ ու հանդիսանում է երկրի կարավարման ճուղերից մեկի ներկայացուցիչ ու կառկարուն դեմք։ Իսկ երկրորդ տեսանյութի հերոսուհին գտնվում է անազատության մեջ ու ըստ վերոնշյալների համարվում է հանրային վտանգ արաջացնող անձնավորություն։

Ահա այսպիսի անարդար ու դաժան կյանք՜

Իսկական գինը

Այո, ես հիմա են փուլում եմ որ փնտրում եմ հնարավորին շատ “ալիբի” որ ինքս ինձ գովամ իմ թարգելու համար: Ու շիզոիդ ամերիկոսները ինձ դրանում բավականին օգնում են:

Չեմ ասի որ շատ եմ հավատում սոցիալական գովազդային հոլովակներին` քանի որ ինքս գիդեմ ոնց են դրանք պլանավորվում ու նկարվում 🙂

Սակայն փորձը փորձանք չի…

Տեսաք ինչ եղավ…

Դե ինչ ասեմ շնորհավոր` քաղաքակիրթ ձևերով են սկսում պայքար մղել մեր քաղաքական ուժերը: Վեռջապես ֆայմեցին որ մենակ փողոցում/հրապարակում/քուչում պոպուլիստական լոզունգներ ճվճվացնելով արդեն չես խաբի ժողովուրդոին: Սկսեցին մոգոն էլ ման գալ ու գթնել:
Ահա ձեզ մի լավ օրինակ լավ պատռաստված ու մարդաուղղված գովազդաին հոլովակի

Հաջորթիվ նույն ուժի հաջորթ բավականին հաջողված հոլովակ է`

Իհարկե պատկերը բավականին փչացնում է վեռջում ոնց որ սկոչով կպցված հանրահավաքի հրավերքը ու սկզբից գնացող ու կրկին սկոչով կպցրած նախաբանը: Սակայն վարպետի ձեռքը զգացվում է: Ինչու եմ ասում ձեռքը ու դեռ մի բան չեմ ասում մտքի մասին? Քիչ ուշ կհանենք և դրան:

Իսկ հիմա եկեք մի քիչ հետ գանք, շատ չե մի երեք ամիս հետ հասնենք դեպի հունվարի վեռջ-փետրվարի սկիզբ: Ու ինչ կտեսնենք մենք այստեգ? Ահա խնդրեմ`

Ու ևս մի հատ նույն ոճի ու պաթոսի մեջ

Զգացիկ ձեռագիրը ու վարպետի ձեռքի շառժումը? Ոչ? Ափսոս… Ուրեմն ապարդյուն էր իմ փորձը ու մի քանի ժամ համեմատելը: Բայց դե ոչինչ, դուք չեք զգացել իսկ ուրիշները կզգան կամ գոնե կփորձեն զգալ ու հասկանալ: Հա հանկարծ չմտածեք որ ես առաջինի կամ երկրորդի կողմնակից եմ կամ երկրպագուն: Ուղղակի աչք ծակեց ու գրեցի:

Դուք կհարցնեք` հասկացանք ձեռագիրը ու վարպետի ձեռքը տեսանք, բա միտքը ու ԻԴԵԱՆ ումն է, չե որ խոսք էիր տվել որ մի բան կասես, սուտ էր? Ոչ իմ սիրելիներս: Իհարկե ոչ մոռացել եմ ոչ էլ ստում եմ: Ահա և իմ կարծիքով այն <<կլիշեն>> կամ <<տռաֆարետ>> ասածը, որի վրայով և հավագվել են վերոնշյալ հոլովակները:

Եթե ես սխալվում եմ, ապա դա իմ իրավունք է ու ես օգտվում եմ դրանից: Իսկ եթե ինչ որ մի մասնագետ ոգեշնչվում է մի ուրիշ վարպետի գործով` ապա պետք չի բոլոր հետագա գործերը համապատասխանեցնել ոգեշնչող առարկաին…

Հայրիկ

Չգիտեմ ինչ բառերով նկարագրեմ քեզ, նկարագրեմ, որ ոչ մի մասնիկը քո ամբողջական կեպարից չկորի բառերի հյուսող գետի շշուկների մեջ: Ուզում եմ միայն փակել աչքերս ու հիշել այն ամենաերջանիկ պահը, երբ ես մխրճվեցի ամբողջ դեմքով քո բարութահոտ ու ձմռան խոնավությունով ու ցրտով դողցնող բուշլատի մեջ: Ես չէի ամանչում, ես լացում էի, ինչպես պուճուր քույրիկս կլացեր` ես երջանիկ էի…
Դու վերադարձար կրկին, դու վերադարձար «ինադու»…

Ավելացավ քո սպիտակ մազերի քանակը, կոշտացավ քո` տաք ջրին կարոտ թրաշը և, ամենացավալին` աչքերիդ փայլը փոխարինվեց թախիծով: Ատում եմ էդ հանրահայտ և գովազդվող թախիծը հայկական աչքերի, ատում եմ էն պատճառով, որ այն լի է ոչ թե պարապ կարոտով ու նվվացող փոփ կրքերով, – այն լի է ընկերների կորստով ու մանուկների լացով, այն լի է մայրերի` անվերադարձ զավակների ողբով, լի է հպարտությմաբ, որի համար չափազանդ թանկ է վճարած, լի է…
Ուզում եմ ջնջել հիշողությունիցս այն պահը, երբ ցրտից անզգա մատերով փորձում էի «ճղել» չկոտրտվող ու սառած փայտը, որ մայրիկը քո համար «փեջի» վրա լոգանքի ջուր տաքացներ: Ուզում եմ մոռանալ անզոր լացս, երբ դողացող մատերով չէի կարողանում վառել վառարանը, որովհետև արցունքները ծածկում էին աչքերս: Ուզում եմ մոռանալ…
Ու հիշում եմ…
Ու միշտ կհիշեմ` ոնց եմ պատերազմ հայտարարել բոլոր նրանց, ովքեր փորձում էին քո անհանգիստ քունը խանգարել, հիշելու եմ մայրիկի երջանիկ ու լույսով լցվաց աչքերը` դու վերադարձար, դու ողջ ես, մնացածը կարևոր չի:  Նույն ուրախությունը տեսնում եմ քո փոքր թոռնուհու աչիկներում` տուն վերադառնալիս, և նույն ձևով պայքարում եմ նրա անհոգ քնի համար…
Ու չեմ մոռանա. Ու չեմ թողնի, որ մոռանան…
Ցավոք` այն ժամանակ տեսախցիք կամ դրա տիպի մի բան ունենալը անհնար աղայություն էր: Թե չէ` ամեն վերադարձ կնկարեի` ամեն երջանիկ ու տխուր վայրկյան, ամեն ժպիտ ու `

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Բարի օր

իմ սիրելի ընգերներ: Սիրով ու բարիությունով բացեք ձեր առջև փակած դռները` ու բարին կմտնի բոլորի սրտերը իսկ  չարը…

Չարը տեղ չունի մեր մեջ, նա ինքնուրույն կհեռանա …

Առողջություն ջեզ և ձեր բալիկներին ոզնիից :Ճ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Hot Dance Russian President.

Russian President Dmitry Medvedev, commented in his Twitter, video – “Medvedev dances”, which appeared on YouTube yesterday.

The President responded to tweet user of Halfblood_Uliss, who wrote: “You dance like my dad!” This morning a good mood thanks to video with you:) “.

“By age, it seems, is)). Ignites a year ago at a meeting with the course. Dancing and music – even those that match the past),” – commented on the video Medvedev.

Video Medvedev dancing “is amateur footage that evening when the Russian president dances to the song” American Boy “group” Combination “. Alongside with Medvedev dances, claps, and discusses what is happening with the other guests of the party program “Comedy Club Garik Martirosyan.

At the moment, movie already has around one million two hundred forty thousand views. Can we talk about the popularity of home video from the Russian political elite in this case, or the president is still a good dancer?