Posts Tagged ‘ via VAHAN ASATRYAN ’

տավարուցավ~

sorse – https://www.facebook.com/umood/posts/930367530324516

Առաջարկում եմ.

1. Երևանի քաղաքապետի և նրա պաշտոնեական լիազորությունները սահմանազանցող հանձնարարականը կատարողների անօրեն գործողությունները բողոքարկել դատական կարգով, ընդհուպ՝ մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, ինչպես նաև ՀՀ Սահամանդրական դատարան դրանց հակասահամանդրական ճանաչելու նպատակով և վերականգնել խախտված իրավունքները.

2. հաշվի առնելով, որ ՄԻԵԴ վճռի կիրարկումը և քաղաքացիների իրավունքների վերականգնումը ենթադրելու են խոշոր փոխհատուցում համայնքի բյուջեից, առաջարկում եմ անտրամաբանական որոշումներով մայրաքաղաքի հանրային միջոցները վատնելու համար ՀՀ Նախագահի հնչեցրած վայրն ուղարկել նման քաղաքապետին (հետագա ավանդական վերանշանակմամբ), որովհետև մենք կոպեկ-կոպեկ հարկեր ենք վճարում ոչ թե նրա համար, որ վճարենք քաղաքապետի անմիտ որոշումների դեմ կայացրած դատական ծախսերն, այլ ծառայություններ ստանանք.

3. նախքան դատարանի վճռի հրապարակումը անհետևողականության և անգործության համար դատի տալ քաղաքապետին՝ շենքերի, պարիսպների, դարպասների վրա գրառումների, «Գինդ» թերթում, առևտրի տարբեր պլատֆորմներում (list.am, igind.am, ebay.com, alibaba.com, amazon.com և այլն) հայտարարությունների միջոցով ապրանքների ապօրինի վաճառքը չկանխելու կամ չդադարեցնելու համար.

4. նախքան դատարանի վճռի հրապարակումը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացնել շենքերի, պարիսպների, դարպասների վրա գրառումների, վերը նշված պլատֆորմներում հայտարարությունների միջոցով ապրանքների ապօրինի վաճառքը կանխելուն կամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ.

5. նախքան դատարանի վճռի հրապարակումը քաղաքապետարանի վերը նշված կարգով առևտուր կատարած աշխատակիցների, այդ թվում՝ քաղաքապետի հանդեպ հարուցել վարչական վարույթ՝ հաշվի առնելով, որ իրավախախտումը կատարվել է պաշտոնական դիրք զբաղեցնող անձի կողմից.

6. 2015 թվականը Երևանում հայտարարել Շվարցի տարի և քաղաքապետարանի ուժերով բեմականացնել «Վիշապը».

7. համայնքի միջոցների հաշվին պարբերաբար ստուգել քաղաքապետի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների, ինչպես նաև առանց քաղաքապետի հանձնարարականների իրավաչափությունը պատշաճ կերպով գնահատելու դրանք կատարող ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատու աշխատակիցների իրավական և մասնագիտական որակավորումը.

8. ՄԻԵԴ վճռից հետո տնտեսագիտական կամ իրավբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչումից զրկել նման անգրագետ հանձնարարականի որոշում կայացնողներին կամ առանց դրանց իրավաչափությունը գնահատելու դրանք կատարողներին.

© Վարտանիկը Երևանում

http://www.tert.am/am/news/2014/09/25/city-car/#.VCRHni_gqBQ.facebook

տենց…

sorse – https://www.facebook.com/umood/posts/929356747092261

Առաջին անգամ կարդալուց զարմացա ու զայրացա.
– Ազնավուրին դեսպան նշանակողն ասում է, թե նա շատ հեռու է Հայաստանից ու չի տիրապետում իրականությանը, кадры решают все, պարո՛ն Նախագահ.
– Երկրի ղեկավարը չի կարող ժողովրդի վիճակի մասին դատել կյանքը կաբինետի ու ծառայողական մեքենայի պատուհանոց տեսնողի տրամաբանությամբ կամ միջազգային դավթարների ու Հայլուրի նյութերով, երկրի ղեկավարը չի կարող ժողովրդի ձայնին չանսալ ու փաստարկներ «չլսել» մարդկանց ու հասարակության կյանքի համար կարևորագույն խնդիրների վերաբերյալ, պահանջեք որ ձեզ հասցնեն կենդանի մարդկանց ձայնն ու կարծիքները, ոչ թե հրամցնեն միջազգային «հեղինակավոր» կառույցների՝ իրենց շահից ներկայացված գրած-մրածը, պարո՛ն Նախագահ.
– մենք ոչ թե պիտի «զարգանանք այնքան, որ ապահովենք թափանցիկություն և արդարություն», այլ պիտի ապահովենք թափանցիկություն և արդարություն, որ հնարավորություն ունենանք զարգանալու, մի՛ թողեք ձեզ մոլորեցնեն, մի՛ կապեք ձին սայլի հետևում, պարոն Նախագա՛հ.
– շաքար (ալյուր, ձեթ, լուցկի, հեռախոս, հողաթափեր) ներկրողների թիվը երկրի կամ տնտեսության չափերով սահմանափակումը ոչ մի տրամաբանություն չունի, պատկերացրեք, մի ընտանիքում ուր ապրում են հայրն ու մայրը, երկու տղաները՝ կանանցով և դուստրը՝ ամուսնու հետ, հո չեք ասելու, թե միայն մեկը (ասենք՝ ամենաուժեղը) պիտի շինի մյուսներին, որովհետև ընտանիքը փոքր է… երկրի ու տնտեսության մեծությունը որոշում է ոչ միայն սպառողների քանակը, այլև ներկրողների թիվը, և շաքար ներկրողների թիվն աննշան է, ոչ թե որովհետև Հայաստանը փոքր է, այլ Հայաստանը փոքր է որովհետև շաքար ներկրողների թիվը չնչին է… մեծացրեք Հայաստանը, պարո՛ն Նախագահ…
Երկրորդ անգամ կարդալուց ուրախ նոտաներ հայտնվեցին
– նման բաց, անկեղծ ու հրապարակային խոսակցություն երկրի ղեկավարի հետ չի եղել վաղուց, հիշեցի «միակ տղամարդուն» ու հասկացա, որ հին վատը շուտ ենք մոռանում, մի՛ շտապեք դառնալ «հին վատ», պարո՛ն Նախագահ.
– մեր ընտրությունն իսկապես քաղաքակրթական ընտրություն չէ, այլ ժամանակի պարտադրանքով արված քայլ որ բխում է անհրաժեշտությունից… սա բարձրաձայնելը քաղաքական քաջություն ու ազնվություն է պահանջում… քաջ եղեք ու ազնիվ, ոչ միայն այնտեղ, ուր հնարավոր չէ քաջ ու ազնիվ չլինել, այլև ամենուր որտեղ հնարավոր է, ամեն ինչում, պարո՛ն Նախագահ.
– երեկվա քաղաքական գործիչը տարիներ առաջ ասում էր, թե լրագրողի ճակատին գրված չէ, որ լրագրող է… էսօրվա քաղաքական ղեկավարը գիտակցում և ընդունում է, որ հեռուստաալիքների ու ԶԼՄ-ների ազատությունը սահամանափակել չի կարելի… սա է երկրում փոփոխությունների վկայությունն ու դրսևորումը, ոչ թե Երևանի փողոցներում լավ հագնված մարդիկ, պարո՛ն Նախագահ
© Դէ լավ էլի Հայաստան

http://www.aravot.am/2014/09/24/499600/