Posts Tagged ‘ via Armen Galstyan ’

Ոստիկան թե թալանչի…

sorse – https://www.facebook.com/armen.galstyan.58/posts/10152711073077566

c e

Վերջերս շատ գրվեց ու խոսվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տուգանքների նշանակման, հասցեատերերին առաքման, հարկադիր կատարման ծառայությանը դիմելու, ծառայության կողմից քաղաքացիների նկատմամբ անհիմն որոշումներ կայացնելու, սեփականության վրա չարդարացված և ոչ համաչափ կալանք կիրառելու և այլնի մասին:

Չէի ուզի շարունակել չաչրկված թեման, քանի որ քաջատեղյակ եմ, որ մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախապատրաստվում է համապատասխան օրենսդրական ակտերում փոփոխությունների նախագծեր, որոնցով, հավանաբար, որոշ հստակեցումներ կմտցվեն իրավական ակտերում և, հույս ունեմ, որ կհստակեցվեն նաև կոնկրետ ընթացակարգերը, հատկապես՝ վարչական վարույթի կամ կատարողական վարույթի ընթացքում քաղաքացիների իրավունքների ապահովումը՝ տեղեկացված լիներու և մասնակցելու իրեն վերաբերող գործողություններին: Սակայն մյուս կողմից էլ համոզված եմ, որ որևէ իրավական ակտով հնարավոր չի լինելու կարգավորել հարաբերությունների այդ բազմազանությունը, որոնք առաջանում են կոնկրետ յուրաքանչյուր և յուրահատուկ դեպքերում: Եվ այստեղ, իհարկե, առաջ է գալիս պետական ծառայողի կողմից իր իրավունքներն ու պարտականությունները ողջ ծավալով, գործին նվիրվածության ու քաղաքացուն ծառայությունները պատշաճ, որակով ու բարեխիղճ կերպով մատուցելու շահագրգռվածության, պատրաստակամության և կարողությունների հարցը: Այս համատեքստում բերեմ ինձ հետ պատահածը՝ իմ դատողություններով ու մոտեցումներով:
2013թ. նոյեմբերին իմ նկատմամբ ՃՈ կողմից կազմվել էր 2 արձանագրություն երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ (սարքերով արձանագրված: Վարչական տուգանի մասին երկու որոշումներն էլ ստանալուց հետո՝ Հայփոստում կատարել էի վճարում յուրաքանչյուր որոշման համար՝ առանձին: Դրանցից մեկով շուրջ 10 ամիս հետո ստանում եմ ԴԱՀԿ-ի որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու և գույքիս վրա արգելանք դնելու վերաբերյալ: Որոշման մեջ հարկադիր կատարողը շատ պատասխանատու կերպով և տոնով գրում է, որ ստացել է ՀՀ ՃՈ գրությունը կատարողական վարույթ հարուցելու մասին, ուսումնասիրել է այն և որոշել, որ ես պետք է ՃՈ-ին վճարեմ վարչական տուգանքի հնգապատիկը՝ գումարած ևս 5000դր. կատարողական գործողությունների ծախսերը փոխհատուցելու համար:
Բացում եմ համապատասխան իրավական ակտերը: Պարզում եմ, որ անկախ ինձնից դարձել եմ կատարողական վարույթի կողմ և ունեմ իրավունքներ՝
« ՀՀ օրենքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»
Հոդված 8. Կողմերի իրավունքները և պարտականությունները կատարողական վարույթում.
… 3) ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ.
4) անել միջնորդություններ.
5) մասնակցել կատարողական գործողություններին.
6) տալ բանավոր և գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փաստարկներ և նկատառումներ.
7) առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների և նկատառումների դեմ.
8) հայտնել բացարկներ…»
Բայց այդ իրավունքներս ծագում են, երբ արդեն կատարողական վարույթը հարուցված է, ու, եթե ինչ-ինչ պատճառներով (օրինակ՝ 10 և ավելի օր ժամկետով գործուղման մեկնած լինելու դեպքում) համապատասխան գործողություններ իմ կողմից չեն ձեռնարկվել, ապա գույքիս՝ հաշիվներիս վրա կալանք դրվելուց հետո միայն:
Բացում եմ մյուս իրավական ակտը՝ ՀՀ օրենքը «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»
Հոդված 18. Հարկադիր կատարողի իրավունքները
Հարկադիր կատարողի իրավունքներն են`
….

2) իր անձնական գործի բոլոր նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերի ծանոթանալն ու բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար` սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.
5) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.
6) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
7) իրավական պաշտպանությունը.
8) կոչումի` սահմանված կարգով բարձրացումը…»
Հատուկ եմ թողնում բոլոր «լավ» իրավունքները և դրանց շարքում կետ 3-ը, որն ասում է, որպեսզի կետ 4-ին համապատասխան իմ վերաբերյալ որոշում կայացնի, իրավունք ունի, իսկ նույն օրենքի հոդված 19-ով էլ պարտավոր է «…տեղեկություններ և նյութեր ստանալ»:
Բնական հարց է առաջանում՝ ուղղված հարկադիր կատարողին: Հարգելիս, էտ որ էտպես համոզիչ տոնով գրել եք, որ ուսումնասիրել եք ու կայացրել որոշում, ինչո՞ւ եք ուսումնասիրել միայն ՀՀ ՃՈ ներկայացրած տեղեկություններն ու նյութերը: Չլինի՞ հանկարծ կամայականորեն որոշել եք, որ օրինապահ և ծանր հոգսերի տակ կքած ՀՀ ՃՈ-ն չի կարողանում այդ անօրեն և կարգազանց վարորդից իրեն օրինականօրեն հասանելիք գումարը ստանալ և, առանց այդ անօրեն վարորդին իր իրավունքն իրացնելու հնարավորություն ընձեռելու, որոշում եք կայացրել, որը, ինչպես նշեցի վերևում, կարող էր շատ էական, կոնկրետ ֆինանսական և այլ հետևանքներ ունենալ «անօրեն» քաղաքացու համար: Չէ, որ մենք՝ այդ անօրեն քաղաքացիներս հարկ ենք վճարում, որպեսզի դուք օգտվեք ձեր այն «լավ» իրավունքներից (տես կետ 2, 5, 6, 7, 8) բայց պայմանով, որ կմատուցեք մեզ որակյալ ծառայություն: Չէ՞ որ, եթե ինձ մի ինչ-որ ձևով մինչև որոշում կայացնելը մասնակից դարձնեիք ինձ վերաբերող գործողությանը, ես կտաի իմ բացատրությունը, կդիմեիք Հայփոստին (իրացնելով Ձեր իրավունքն ու պարտականությունը) որտեղից կստանաինք այն տեղեկանքը, որը ինձ տրամադրեց Հայփոստը իմ դիմումի հիման վրա՝ կից վճարման հանձնարարականի կրկնօրինակով, (ցավոք արդեն Ձեր որոշումը կայացնելուց հետո):
Անդրադառնամ ՀՀ ՃՈ գործողություններին, կամ ավելի շուտ անգործությանը: Ինչ է ստացվում, նույն ամսին ստանում եմ 2 որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ, երկուսն էլ տանում մուծում եմ, մեկի մասին ինֆորմացիան գալիս է ՃՈ, մյուսինը ՝ ոչ: Անձամբ եմ ստուգել. չալարեցի գնացի վարչություն և խնդրեցի: Բացեցին համակարգչի ծրագիրը, ցույց տվեցին գրված՝ վճարումը չի կատարվել, դիմվել է ԴԱՀԿ: Սա այն դեպքը չի, որ քաղաքացուն չեն կարողանում հանձնել գրությունը: Գրությունը պատշաճ եկել է, ստացել ենք, ստորագրել ենք: Սա շատ լավ երևում է ՃՈ-ում: Ավելին, ՃՈ համակարգում շատ լավ երևում է իմ բոլոր իրավախախտումներն ու դրանց մուծված-չմուծված լինելու պատմությունը: Այսինքն, եթե ՃՈ տեսուչը անգործություն չաներ և մինչև իմ գործը ԴԱՀԿ ուղարկելը մի հատ նայեր, ուսումնասիրեր կհասկանար, որ այս վարորդ այդքան էլ չարամիտ իրավախախտ չէ, ունի սահմանափակ թվով խախտումներ, բայց, որ ամենակարևորն է՝ կանոնավոր կերպով իրականացրել է վճարումները, բոլոր որոշումների վերաբերյալ, սակայն, տարօրինակորեն չի վճարել դրանցից միայն մեկի դեպքում: Բա մի հատ հարց չտա՞ս էտ վարորդին՝ այ հարգելիս էս ինչո՞ւ չես վճարում: Գիտեմ երկրում ես ու կենդանի ես, մեքենան շահագործում ես, որովհետև այդ որոշումից հետո էլի մի երկու որոշում ստացել ես, վճարել ես, ու բավական շատ այլ մեթոդներ ու ինֆորմացիայի աղբյուներ վկայում են այդ մասին (ձեզ պետք եղած տեղը լավ էլ օգտագորշծում եք այդ աղբյուրներն ու միջոցները):
Փաստորեն միակ եզրահանգումը, որ կարող եմ անել այն է, իմ դեմ հարուցված վարույթը անգործության հետևանք է: Ավելին, ես այստեղ նաև որոշ դիտովորություն եմ տեսնում, որակում չեմ տա, կբերեմ իմ փաստարկները:
Կասեք, թե ժամանակ չունենք, ծանչաբեռնված ենք ու կքած օրական 4-5 հազար որոշում ենք կայացնում: Շատ լավ, էտ դեպքում տվեք պարզ հարցիս պատասխանը: Police.am կայքում շատ պարտաճանաչ կերպով դնում եք տեղեկություններ կատարված խախտումների մասին: Ձեր համակարգում, հավանաբար ավտոմատացված կարգով, ստացվում և տեղադրվում է տեղեկություն յուրաքանչյուր որոշմամբ սահմանված տուգանքի վճարման կարգավիճակի մասին: Հարց. ինչո՞ւ այդ տեղեկությունը չեք արտացոլում նաև Police.am կայքում: Տեխնիկական այն լուծումները, որ տվել ու տալիս եք ներկայում, ոչ մի լրացուցիչ խնդիր ու մեծ ծախս չի պահանջում նաև կայքում մի սունյակ ավելացնելու համար, որտեղ ես կտեսնեմ, տուքանքը վճարել եմ, թե ոչ: Չէ՞ որ դա ինձ է վերաբերում, կարող է մոռացել եմ, կարող է դիտավորյալ չեմ ուզում վճարել՝ հիմնավոր պատճառ ունեմ, և, իվերջո, վճարել եմ (կոնկրետ տվյալ դեպքում), բայց ինչ-որ պատճառով վճարումս տեղ չի հասել: Հենց այստեղ է, որ ես դիտավորություն եմ տեսնում: Այն պաշտոնյան, որ իմ հարկերից աշխատավարձ և այլ արտոնություններ ու բոնուսներ է ստանում և պարտավոր է ինձ որակյալ ծառայություն մատուցել, այսինքն ճշգրիտ գրանցել ողջ ինֆորմացիան, այդ թվում՝ վճարումն իրականացնելու մասին, չի կատարում իր պարտականությունը պատշաճ կերպով, ավելին՝ դիտավորությամբ, քանի որ վստահ է, որ կանցնի շուրջ մեկ տարի, ՃՈ-ն կդիմի ԴԱՀԿ, դե վարորդների 90%-ն էլ «զահլա» չունի ըկնելու պետական, առավել ևս դատական մարմինների դռներով վազվզուքի ու քաշքշուկի մեջ, հաստատ վճարելու է, այս անգամ արդեն, 5, 6, X-ապատիկ ավելի գումար: Դե փող է էլի փորներս հո չի ծակի: Իսկ այն քաղաքացին, ով վճարման կտրոնը պահած կլինի (շուրջ մեկ տարի) կամ հետևողական կլինի ու կստանա կտրոնի պատճենը, աստված իրա հետ: Մյուսների վճարների հաշվի ԴԱՀԿ ծառայությունների դիմաց 5000 դրամը թող ՃՈ-ն վճարի, հո իր գրպանից չի գնում:
Ներող եղեք այս մանրամասների համար, սակայն, նորից պիտի շեշտեմ այդ փիլիսոփայական խնդիրը. որքան էլ բարեփոխենք իրավական դաշտը, եթե ծառայողը (լինի պետական, թե մասնավոր հատվածում) շահագրգիռ, պատասխանատու, բարեխիղճ ու նվիրված չէ, իսկ քաղաքացին էլ՝ պահանջատեր, գործը գլուխ չի գալու…

Advertisements