Posts Tagged ‘ internet ’

Բավականին հետաքրքիր

իրավիճակ է ստեղծվել հայկական համացանցի բաժնեմասում:

Մի կողմից մի ստվար զանգված <<օդնոկլասնիկի>> սոցիալական ցանցից միգրացիոն հոսքեր են ձևակերպել դեպի սֆաթագիրք: Լցնելով այն իրենց անիմաստ ու զզվելի քոնտենտով: Ինչը ստեղծեց մի իրավիճակ երբ որ <<բա են ում քվորը բան ասիր>> արտահայտությունը դառնում է սովորական նաև ֆեյսբուկյան տիրույթում:

Նույն ժամանակ տենց կոչված <<բլոգերական>> տուսովկեն իրան էլի կորցնում է ու կամ ու կացի մեջ է` մեկն ասումա գնալ է պետք միուսը գոռումա որ արդեն գնացելա ու հետևից դուռը ծածկեք: Կարճ ասած մի խառնաշփոթ~

Սատանեն ասումա դու էլ մի բան ասա` չասեն սուսիկ փուսիկ նստած ես:

Ես էլ մտածում եմ ինչ ասեմ որ լավ լինի ու հասկանում եմ բան չկա ասելու, մեկա մի տեղ նույն մասսան հավաքվելույա ու մեկա նույն տեղ կգան կլցվեն <<գառլախները>> ու մեկա էլի կնստեն ու կմտածեն ուր գնալ` էվոլյուցիա բածենկա…

նենց բառքեմփոտ

ինչ ասեմ որ հանկարծ նեղացող չլինի, ճիշտա պիտի ճիշտը ասեմ:

Ուրեմնս տենց, դրականից պիտի նշեմ էն պահը որ որակը ներկայացումների աճելա ու բավականին քիչ էր անիմաստ բլթոցները ու հավայի ջուր ծեծոցները: Կարելիա ասել որ նենց վիճակ էր ստեղծվում որ պահեր հասնում ուզում էիր մի երկու-երեք մասի կիսվեիր որ բան բաց չթողնեիր: Չե, իհարկե կիկսեր կաին ու դրանք շարունանակն բնույթի կիկսեր էին` հրավիրված հյուրերի պահով եմ ասում իհարկե: Արա դե գնա ու մի ասա` կանչել են բերել են քեզ մի կարգին բան ասա մի հետաքրքիր բան ներկայացրա: Թե չե գալում են տեղեն զբաղեցնում, ուշադրություն են շեղում ու հետո էլ ասում են <<դբա տղեք ջան ես պատասխանատու չեմ ինձ մի հարց տվեք>>:

Բացասականից կարող եմ նշել անորակ մասնակիցների ահռելի քանակ` մայկա որսողների թիվը կտրուկ աճելա ու դարձելա աղետալի: Չե դա իհարկե շատ լավա որ լիքը անիմաստ ջահելությունա գալիս մասնակցումա ու գոնե մի քիչ իմաստավորումա իրենց այս աշխարհում հայտնվելու պահը: Բայց անել դա ներկայացումների ու դասընթացների որակի ու ժամանակիհաշվին բավականին <<ԱԲԻԴՆԻՈՏԱ>>: Հայտնվելա մի որակյալ խումբ որոնց կարելիա կոչել ձեվական-նյարդաինացնող, ուրեմն իրենց վարքաձևը հետևյալն է` գալիս նստում են բոլոր ներկայացումներին ու դասընթացների, սպասում են մի երեք-չորս րոպե ու ցուցադրաբար դուռսեն գալիս սենյակից պուճուր կուշկով:

Միուս հաջողություններից հատուկ կազմակերպիչների պահով կարող եմ նշել էն պահը որ վեռջապես հաջողվեց մասսաին մեծ դահլիճից տանել դեպի ներկայացման սենյակներ ու դասընթացների սրահներ: Էն վիճակը երբ որ մեծ դահլիճի համար իրար ծեծում էին ու հեռթ էին կանգնում էլ  չկար ու դա շատ լավ էր:

Ընդհանուր առումով` դզեց #barcampevn13

զզվում եմ արդեն

Սաղս խոսում ենք նորարար տեխնոլոգիաների մասին, նոր մեդիաի ձևավորման մասին ու ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների ու ԱյԹի սեկտորի կարևորության: Ասում, խոսում, ուրախանում ենք: Բայց ոնց կարա լինի տենց մի առաջխաղացում եթե մեր հանրապետությունում ու մայրաքաղաքում ՆՈՌՄԱԼ ինտեռնետ պռովայդեռ ՉԿԱ~

Այո չկա ու չի կարող լինել` քանի դեռ մեր մոտ նույնիսկ այս ոլորտը մոնոպոլիզացված է ու ոչ բարեխիղճ մրձանակցության արդյունքում մի կազմակերպություն մի հայտնի տիրոջ տիրում ու անպատժելի կերպով <<ՔՑՈՒՄԱ>> իր հաճախորդներին ու համաքաղաքացիներին:

Ես փորձեցի համեմատել մեր իրականությունը ու որոշ պոստսովետ երկրներ, այո չեմ վերձրել մեզնիտ վատերին (իմաստ չկա համեմատվել ավելի վատերի հետ Ազիկներ ու Ռուսները Բելառուսների հետ): Չե իհարկե ես հասկանում եմ որ մենք ապռում ենք փակ սահմանների ու այլ շատ սահմանափակումների երգրում, մեր տարածաշրջանը ընդհանրապես վատնա ու ոչ նպաստացող… բլա բլա բլա

Չոր շուկայական հարաբերություն ու ոչ մրցակցաին պայմանագիր: Եթե ես գնում եմ ինչ որ մի ապռանք` ինտեռնետ, ապա ես պիտի դա ստանամ: Չե որ դուք խանութ մտնելիս գնումեք տաս հատ հավկիթ ու չեկ ակնկալում որ դրանցից մեկը փդաց կլինի, երկուսի կեսը ձեզ չի պատկանա նույնիսկ որ դուքեք գնել իս միւսները կիսատ չափով ւնենան պարունակություն~ Իսկ ինչու մենք հանդուռժումենք որ նույնը մեր հետ անումա կանաչ լոգոյով մի կազմակերպություն? Ճիշտա որտև ոչ մի ուրիշ տարբերակ չկա` ալտեռնատիվ սորսերը (առբանյակաին, հայկական թելերի միության կամ ուրիշ օպեռատորի) կամ անիմաստ թանկ են ու կախված են եղանակից, կամ նույն վատ որակի ու նույնիսկ ժամանակ առ ժամանակ գախտնիավելավճարներ գրելով…

Լուծում?
Ցավոք դեռ չունեմ, ու իրոք շատ եմ ցավում դրա համար~
Նամանավանդ հասկանալով որ դռան այն միուս կողմը (նույն սավոկ Ուկրաինայում) ունեի մինիմալ 120Մբ/Վ արագություն ինտերնետ դեռ 5 տարի առաջ….
Պտի իրար գանք ու մի բան մոգոնենք` քանի որ նորեկ ՌՈՍՏԵԼԵՔՈՄՆ էլ մի բան չի…

Տեսաք ինչ եղավ…

Դե ինչ ասեմ շնորհավոր` քաղաքակիրթ ձևերով են սկսում պայքար մղել մեր քաղաքական ուժերը: Վեռջապես ֆայմեցին որ մենակ փողոցում/հրապարակում/քուչում պոպուլիստական լոզունգներ ճվճվացնելով արդեն չես խաբի ժողովուրդոին: Սկսեցին մոգոն էլ ման գալ ու գթնել:
Ահա ձեզ մի լավ օրինակ լավ պատռաստված ու մարդաուղղված գովազդաին հոլովակի

Հաջորթիվ նույն ուժի հաջորթ բավականին հաջողված հոլովակ է`

Իհարկե պատկերը բավականին փչացնում է վեռջում ոնց որ սկոչով կպցված հանրահավաքի հրավերքը ու սկզբից գնացող ու կրկին սկոչով կպցրած նախաբանը: Սակայն վարպետի ձեռքը զգացվում է: Ինչու եմ ասում ձեռքը ու դեռ մի բան չեմ ասում մտքի մասին? Քիչ ուշ կհանենք և դրան:

Իսկ հիմա եկեք մի քիչ հետ գանք, շատ չե մի երեք ամիս հետ հասնենք դեպի հունվարի վեռջ-փետրվարի սկիզբ: Ու ինչ կտեսնենք մենք այստեգ? Ահա խնդրեմ`

Ու ևս մի հատ նույն ոճի ու պաթոսի մեջ

Զգացիկ ձեռագիրը ու վարպետի ձեռքի շառժումը? Ոչ? Ափսոս… Ուրեմն ապարդյուն էր իմ փորձը ու մի քանի ժամ համեմատելը: Բայց դե ոչինչ, դուք չեք զգացել իսկ ուրիշները կզգան կամ գոնե կփորձեն զգալ ու հասկանալ: Հա հանկարծ չմտածեք որ ես առաջինի կամ երկրորդի կողմնակից եմ կամ երկրպագուն: Ուղղակի աչք ծակեց ու գրեցի:

Դուք կհարցնեք` հասկացանք ձեռագիրը ու վարպետի ձեռքը տեսանք, բա միտքը ու ԻԴԵԱՆ ումն է, չե որ խոսք էիր տվել որ մի բան կասես, սուտ էր? Ոչ իմ սիրելիներս: Իհարկե ոչ մոռացել եմ ոչ էլ ստում եմ: Ահա և իմ կարծիքով այն <<կլիշեն>> կամ <<տռաֆարետ>> ասածը, որի վրայով և հավագվել են վերոնշյալ հոլովակները:

Եթե ես սխալվում եմ, ապա դա իմ իրավունք է ու ես օգտվում եմ դրանից: Իսկ եթե ինչ որ մի մասնագետ ոգեշնչվում է մի ուրիշ վարպետի գործով` ապա պետք չի բոլոր հետագա գործերը համապատասխանեցնել ոգեշնչող առարկաին…

Ալիքը

Ուրիշ ձև հնարավոր չե բնութագրել այն էմոցիոնալ վերելքը որը հիմա տիրում է մի ամբողջ հայության մոտ:

Հա ես գիտեմ որ շատ վախտ դա ունի ուղղակի ձևական բնույթ ու կրումե ցուցադրական վարք, սակայն իմ մոտ ու իմ ծանոթների մի ամբողջության մոտ դա լիովին ռեալ ու մաքուր զգացմունք է: Մենք ոչ քաղաքականացնում ենք այն ոչ տալիս ենք երանգ կամ այլափև աստառ` մենք ուղղակի ՈՒՐԱԽ ԵՆՔ~

Դե հա, մեծ մասով դրանք դեռ որ սպորտաին հախթանակներ են որ ոգևորում են մեզ, սակայն դրանց ետևից չեն երեվում դանդաղ բայց անկասելի փոփոխությունները, որոնք իրականում տալիսեն նոր տեսք և բովանդակություն մեր հասարակությանը ու ազգին: Այո ախպը շատ է, այո շատ են նաղացած ու “կոռմուշկից կտրված”-ները, այո քննադատումը դառել է ազգաին սպորտաձև` մեկա լավնենք:

Բարի առավոտ ու բարի աշուն իմ սիրելիներս

Դե ՇՆԱՎԵՐ

Ազեռ չաթիբեկները վիզ դրած փորձում են փակել ու փախցնել իրենց կայքերը ու ուրիշ վեբ ռեսուրսները մեր Հայկական Կիբեռ Բանակից:

Բայց տղեքը գտնում ու կարճաժամկետ նախնական գուրգուրանքներից հետո սեռական կապ են հաստատում ադմին պանելի հետ: Նույնիսկ արձանագրած են կրկնակի օգտագործման դեպքեր: Ինչ ասեմ – ազեռամիտների ու նվիրվող ներողատրամադրությանը, տարոսը ձերնա (այսինքն հաջորդը դուք կլինեք)…

Մեկա` կարիք կա ճիշտ օգտագործել կատարված փնթի գործարքը հունգարացիների ու ազեռբառանների մինջև…

Ասում ես հը?!

“Խայտառակություն~ Բավական է~ Խայտառակ իրավիճակա ստեղծվե` հունիսից հետո եկավ հուլիսը, իսկ կիրակիից հետո – երկուշաբթին: Վեռջ տանք խայտառակությանը, բավական է դիմանանք ու զուսպ կուլ տանք ոչ պարկեշտ իրավիճակը: Հիմա մեզ ովա փող տալիս? ՉԵՆՔ ԴԻՄԱՆԱԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ”

Այս տիպի նամակը մեր գլխառողջապահության սֆաթագրքաին խմբագրական կոմիտեն ստացավ ու քիչմը օրը չտապալեց:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources