Posts Tagged ‘ idiots ’

տավարուցավ~

sorse – https://www.facebook.com/umood/posts/930367530324516

Առաջարկում եմ.

1. Երևանի քաղաքապետի և նրա պաշտոնեական լիազորությունները սահմանազանցող հանձնարարականը կատարողների անօրեն գործողությունները բողոքարկել դատական կարգով, ընդհուպ՝ մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, ինչպես նաև ՀՀ Սահամանդրական դատարան դրանց հակասահամանդրական ճանաչելու նպատակով և վերականգնել խախտված իրավունքները.

2. հաշվի առնելով, որ ՄԻԵԴ վճռի կիրարկումը և քաղաքացիների իրավունքների վերականգնումը ենթադրելու են խոշոր փոխհատուցում համայնքի բյուջեից, առաջարկում եմ անտրամաբանական որոշումներով մայրաքաղաքի հանրային միջոցները վատնելու համար ՀՀ Նախագահի հնչեցրած վայրն ուղարկել նման քաղաքապետին (հետագա ավանդական վերանշանակմամբ), որովհետև մենք կոպեկ-կոպեկ հարկեր ենք վճարում ոչ թե նրա համար, որ վճարենք քաղաքապետի անմիտ որոշումների դեմ կայացրած դատական ծախսերն, այլ ծառայություններ ստանանք.

3. նախքան դատարանի վճռի հրապարակումը անհետևողականության և անգործության համար դատի տալ քաղաքապետին՝ շենքերի, պարիսպների, դարպասների վրա գրառումների, «Գինդ» թերթում, առևտրի տարբեր պլատֆորմներում (list.am, igind.am, ebay.com, alibaba.com, amazon.com և այլն) հայտարարությունների միջոցով ապրանքների ապօրինի վաճառքը չկանխելու կամ չդադարեցնելու համար.

4. նախքան դատարանի վճռի հրապարակումը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացնել շենքերի, պարիսպների, դարպասների վրա գրառումների, վերը նշված պլատֆորմներում հայտարարությունների միջոցով ապրանքների ապօրինի վաճառքը կանխելուն կամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ.

5. նախքան դատարանի վճռի հրապարակումը քաղաքապետարանի վերը նշված կարգով առևտուր կատարած աշխատակիցների, այդ թվում՝ քաղաքապետի հանդեպ հարուցել վարչական վարույթ՝ հաշվի առնելով, որ իրավախախտումը կատարվել է պաշտոնական դիրք զբաղեցնող անձի կողմից.

6. 2015 թվականը Երևանում հայտարարել Շվարցի տարի և քաղաքապետարանի ուժերով բեմականացնել «Վիշապը».

7. համայնքի միջոցների հաշվին պարբերաբար ստուգել քաղաքապետի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների, ինչպես նաև առանց քաղաքապետի հանձնարարականների իրավաչափությունը պատշաճ կերպով գնահատելու դրանք կատարող ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատու աշխատակիցների իրավական և մասնագիտական որակավորումը.

8. ՄԻԵԴ վճռից հետո տնտեսագիտական կամ իրավբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչումից զրկել նման անգրագետ հանձնարարականի որոշում կայացնողներին կամ առանց դրանց իրավաչափությունը գնահատելու դրանք կատարողներին.

© Վարտանիկը Երևանում

http://www.tert.am/am/news/2014/09/25/city-car/#.VCRHni_gqBQ.facebook

Advertisements

Լրագրող ես է

Արդեն մի տեսակ տխուր է դառնում հայ քաղաքական դաշտը:

Չե դուք մի մոմենտ կանգ արեք ու լսեք: Մեկնարկեց գարնանային նստաշրջանը մեր ՀՀ Ազգային Ժողովի: Ասենք որ զարմանալիորեն անշլագ վիճակ էր, տենց մեկ էլ բացման օրներ: Նույնիսկ եկել են գժի թխտով ազատվածները մշծտական բացակաները ու իհարկե մեր հետաքրքրթյան կենտրոնը ամբողջությամբ զբաղեցրին:

Իհարկե դա ոչ գեվասանքի արժանի բան է ոչ էլ խրախուսման, սակայն երբ ամբողջ պետությանդ մամուլը ոտնկայց ու սրտատրոպ որոշում է ու հաշվարկում է` ինչ կնշանակի օլիմպիական կոմիտեի նախագահի ներկա գտնվելը ԱԺ-ի նիստին: Մնումա սուրճի բաժակը վերցնեն ու սկսեն բախտ բացել: 

ցավոք մեր մոտ քանակը չբերեց որակին, այլ հակարակ` քանակը դառավ քաք…Image

Բավականին հետաքրքիր

իրավիճակ է ստեղծվել հայկական համացանցի բաժնեմասում:

Մի կողմից մի ստվար զանգված <<օդնոկլասնիկի>> սոցիալական ցանցից միգրացիոն հոսքեր են ձևակերպել դեպի սֆաթագիրք: Լցնելով այն իրենց անիմաստ ու զզվելի քոնտենտով: Ինչը ստեղծեց մի իրավիճակ երբ որ <<բա են ում քվորը բան ասիր>> արտահայտությունը դառնում է սովորական նաև ֆեյսբուկյան տիրույթում:

Նույն ժամանակ տենց կոչված <<բլոգերական>> տուսովկեն իրան էլի կորցնում է ու կամ ու կացի մեջ է` մեկն ասումա գնալ է պետք միուսը գոռումա որ արդեն գնացելա ու հետևից դուռը ծածկեք: Կարճ ասած մի խառնաշփոթ~

Սատանեն ասումա դու էլ մի բան ասա` չասեն սուսիկ փուսիկ նստած ես:

Ես էլ մտածում եմ ինչ ասեմ որ լավ լինի ու հասկանում եմ բան չկա ասելու, մեկա մի տեղ նույն մասսան հավաքվելույա ու մեկա նույն տեղ կգան կլցվեն <<գառլախները>> ու մեկա էլի կնստեն ու կմտածեն ուր գնալ` էվոլյուցիա բածենկա…

Գրասենյակը լսում է

Հիմա Հայաստանում շատ խնդալու սեզոնա սկսվել: Տենց տպավորությունա որ օրինակ Ձմեռ Պապին ամանօրյա գիշերը ֆռֆռալուց լիքը խոտա թափել էս մի բուռ Երգրի վրա ու հիմի սաղի դոզեն նենց լավա որ երգար չի թողնում:

Ով ասես գրասենյակ դառավ, ու հենց ճիշտ այդպես դառավ ոչ թե բացեց: Ու խզարում են տղերքը: Նոր մի ծանոթ ու բավականին խելոք աղջկա հետ էի խոսւմ, ինքը վարկած տվեց խի տենց վատա ամեն ինչ` ասումա <<մենք, կանայքենք մեղավոր, սաղ մեր մեղքովա որ զնաչոկավոր գյադեքը դուխավատ են լինում>>: Իմիջայլոց ցիտեցի:

Իսկ ձեր կարծիքով?

քնած են

իրոք տենց տպավորությունա մոտս որ մեր քաղաքական դաշտը համընդհանուր բդախտով է տառապում:

Հա լուռջ, ոչ մի ակտիվություն չկա, բացի ձմեռ պապուն նամակներից ու անիմաստ դուրս տալուց մեր քաղաքական գործիչները ոչ մի ակտիվություն չեն ցույց տալիս: Ասեմ ինչու եմ մտահոգ` ուղղակի այս համատարած լռության մեջ նույնիսկ չնչին ակտիվություն կարող է բերել բավականին առժանի դիվիդենտ: Ու զարմանալի չի որ մեկ քաղաքական դաշտը դրա մասին չի իմանում (տեսնես ուրեն տեխնոլոգները իրանց) քանի որ իրանք ավելի շատ մտածում են փայերի ու այլ <<կռաիտների>> մասին:

Օֆ օֆ: Դե լավ, հասկացանք Եվրոպական հուսախափությունով ապրեցինք մի ամբողջ չորս տարի ու հիմա մաքսային միության սառը ցնցուղով մի նոր շուչ տվեցիք <<հայ ակտիվիստական շառժմանը>>, բա հետո? Չե լուռջ, ջահելությունը մի քանի ժամանակ զբաղված կմնա դես ու դեն բաղաքելով ու  գոռգռալով, բա մնացածներին ոնցեք զբաղացնելու?

Լավ կատակը մի կողմ դնենք` ժամանակն է քաղաքական ժամանակացույցը ակտիվացնելու ու բոլոր ցավոտ թեմաները դառցնել հասարակության համար հասանելի ու քննարկելի: Ես նկատի չունեմ նեղ սֆաթագրքային կուտոկներում կամ Ազատության հրապարակի մինի-ցույցերում: Ոնց և ինչ միջոցներով? Եկեկ միասին խոսանք ու գտնենք:

Այս տարվա քաղաքական հույսերս կապում եմ Նիկոլի ու ջահելության հետ, մտավախումներս Կարեն Կարապետյանի ու երկրորդ նախագահի հետ:

Շեֆ` մի 150 լից~

Հա լսել եմ, հա դե վայ~ Հեսա մի բան կգրեմ էլ հերիք լաչառություն գցեք~

Ամենա հեշտ ու ազգանվեր լուծում եմ առաջարկում ստեղծված իրավիճակից`

1. Վերացնում ենք գիծ-գծատեր հասկացողությունը
2. Մտցնում ենք համընդհանուր տոմսեր քաղաքի ու շրջանների տրանսպորտների համար
3. Վերացնում ենք տրանսպորտի նախարարությունը` խնայված գումարը ուղղումենք մետրոյի նոր կանգառների շինարարությանը
4. Մտածում ենք ու գնում հեծանիվենք առնում, համ առողջ համ ձրի
5. Թոշակառուները, դպրոցականները, ժամկետաին զինծառայողները և այլ սոցիալական խոցելի խմբերը երթևեկում են անվճար

Հիմա ասեք ինձ սրանից ով կտուժի?
Եթե դեմ չեք տարածեք ու սարքենք պահանջ:

Հա մոռացա ասեմ մետրոյի տոմսի ինքնարժեքը գիդեք չէ որ 390 դրամա? Եթե ես գումարը վճարեինք տոմսին ու չգողանայն ապա մետրոի վիճակը կդառնար կամփեռտ~

սելեկցիա` թե աննասնաբուծություն

Երբ որ եկանք հետ Հայաստան, այո կարելիա ասել ես էլ մի պահ սպյուրքի մասնիկ դառա: Բայց երկար չդիմացա լավ կյանքին ու ետ եկա մի երգիր որտեղ ամեն ինչը իմնէ ու հարազատ: Չե դե պարզա անկապ աննասուները համը հանում են, բայց դե լավ է` մեր աննասուներն են մենք պիտի տիրություն անենք:
Լիրիկաից անցնենք առաջ: Ուրեմնս տենց, մի որոշ ժամանակ առաջ իմ ծանոթությունների շռջանակում հայտնվեցին մարդիք որոնք լռջորեն զբաղվում են հայկական ու ընդհանրապես վերարտադրողական խնդիրներով: Ու քիչմը խորացա թեմաի մեջ: Ու մանթոից հիմա չեմ իմանում ում քրֆեմ, ասումեք խի? Այս հոլովակը նայեք ու ասեք որ դուք չեք վախեցե…