Posts Tagged ‘ corruption ’

Այ քեզ անարդարություն՜

Եկեք համեմատենք երկու տեսանյութերը։ Ամենա հիշառժանը այն է որ առաջի տեսանյութի հերոսը գտնվում է ազատության մեջ ու հանդիսանում է երկրի կարավարման ճուղերից մեկի ներկայացուցիչ ու կառկարուն դեմք։ Իսկ երկրորդ տեսանյութի հերոսուհին գտնվում է անազատության մեջ ու ըստ վերոնշյալների համարվում է հանրային վտանգ արաջացնող անձնավորություն։

Ահա այսպիսի անարդար ու դաժան կյանք՜

Advertisements

Շեֆ` մի 150 լից~

Հա լսել եմ, հա դե վայ~ Հեսա մի բան կգրեմ էլ հերիք լաչառություն գցեք~

Ամենա հեշտ ու ազգանվեր լուծում եմ առաջարկում ստեղծված իրավիճակից`

1. Վերացնում ենք գիծ-գծատեր հասկացողությունը
2. Մտցնում ենք համընդհանուր տոմսեր քաղաքի ու շրջանների տրանսպորտների համար
3. Վերացնում ենք տրանսպորտի նախարարությունը` խնայված գումարը ուղղումենք մետրոյի նոր կանգառների շինարարությանը
4. Մտածում ենք ու գնում հեծանիվենք առնում, համ առողջ համ ձրի
5. Թոշակառուները, դպրոցականները, ժամկետաին զինծառայողները և այլ սոցիալական խոցելի խմբերը երթևեկում են անվճար

Հիմա ասեք ինձ սրանից ով կտուժի?
Եթե դեմ չեք տարածեք ու սարքենք պահանջ:

Հա մոռացա ասեմ մետրոյի տոմսի ինքնարժեքը գիդեք չէ որ 390 դրամա? Եթե ես գումարը վճարեինք տոմսին ու չգողանայն ապա մետրոի վիճակը կդառնար կամփեռտ~

Գազտված 35%

Դե հա, ես էլ սուս չեմ մնա ու մի բան կասեմ գազոտ թեմաին վերաբերվող: Բա կարողա մնամ ու նենց մեջս պահեմ, չե իհարկե:

Ուրեմնս տենց, կա երկու վարկած, եթե դա իհարկե վերաբերվումա իմ վերաբերմունքին ու անձնական զգացմունքներին: Բայց երու վարկածն էլ չեն հանում իրավիճակի ընդհանուր գնատականի արտացոլանք` ՇԱՏ ՈՌԻԱ, ՇԱՏ ՎԱՏԱ ՈՒ ԱՆՆԱՍՆԱԲԱՐԱ: Դա զուտ էմոցիոնալ ու <<ժողովուրդի հետ-ժողովուրդի համար>> սերյաից էր: Հիմա ինչ վերաբերվումա վարկածներին ու անձնական մտածմունքներին…

1. Զարմացնող (անսպասելի): Տո լավա է, լավել անում են որ բարձրացնում են, որ մի դրա երկուական ավել բարձրացնեին լավ էլ կերթար:
Պարզաբանեմ թե ինչու: Իհարկե դա կլիներ ուժեղագույն հարված ու նորից մեզ կշպրտեր շոկաին թերապիաի գիրկը, սակայն դա նաեվ կստիպեր (վեևջապես) սկսել ման գալ այլընտրանքաին միջոցներ, սովորել ու զարգացնել ոչ ախտոտող ու մեր առողջությունը այլանդակող ոլորտներ, արևի եներգիա, քամու գեներատորներ, գեոտեռմալ էներգետիկա: Այո երկար ու ցավոտ ճանապարհ: Սակայն առողջ ու աքուր շռջակա միջավայր, առողջ երեխեք ու հիանալի հնարավորություն ուրիշ ոլորտներ զարգացնելու համր:
Ու վեևջի վերջո հիանալի հնարավորություն կդառնա վերջնական ասել ռուսներին` ՏԻ ԿՏՈ ՏԱԿՈՅ – ՌԱԴ ԵՂԻ ԱՇԿԻՍ ՉԵՐԵՎԱՍ~

2. Թքած ունեցող (ոչ պակաս անսպասելին): Ինձ ինչ, դե հիմա ես էլ նույն ձև կսկսեմ հարկերիս մի մասը վճարել որ կարողանամ տաքացնեմ բնակարանս ու կսկսեմ անասնաբար ինձ պահել մինջև չկարողանամ վերազեննել բնակարանս ու տաք ջրյա մատակարարումս նենց որ կախված չլինեմ <<ռաշկաից>>:

Նու տենցա ստացվում որ եսիմ ինչ բաներ չեմ ասում, բայց տենցա որ մտքերս մատերիցս առաջ են ընգնում են էլ ոնց~ Չեմ հասցնում հետևներից: Բայց նոր մի բան ասեցի սֆաթագրքում խնդալուց շուռ եկա`

<<Բա ինչես հիստերիկանում կառավարությունը 30% սուբսիդավորելույա գազը>>

Այ բալամ~ Բա ում հաշվին ու ում ջեբիցա կառավարությունը այն գումարները հանելու???? Հը~

Արագ ու արագ

Իհարկե, կրկին խոսալու եմ հանրահավաքի թեմայով:Չե, չեմ ուզում ասեմ որ կախվածության մեջ եմ ընկել այս տիպի հանրաին միջոցառումներից, ուղղակի ուզում եմ ասել որ եթե դրանք չեին լինի հարկ կլիներ բեմադրել դրա տիպի մի բան: Դե ժողովուրդը պարապ չի մնում, մամուլը առիթ ունի սպոսնսոռական գումարները կորզելու, ֆեյքերի բանակները ապացուցում են որ իզուր չեն հաց ուրում ու օդ մխտռում ու տենց շարունակ:

Կոնկռետ երեկվա պահով բավականին շատ ասելիք կա: Ու հեսա կասեմ:
Սկսեմ երևի թե երթից` բա դա անելու բանա? Մարդկանց ավտոբուսներով բերել բրախելեք անծանոթ քաղաքի կենտրոնում ու ասումեք էս մի խաչմերուկա, մեկա չեք կորի… Մի մասը լավ էլ կորավ մինջև Սայաթ-Նովա/Աբովյան փողոցների խաչմերուկից հասավ Ազատության Հրապարակ: Են ով էլ չկորավ, եկավ հասավ ու տեսավ որ պիտի կանգնի արևի տակ ու մեկ հատ էլ դրոշակ տվին ասեցին` դավայ դավայ, ուրախ դեմքով…
Բիթի մասսան (կամ ուղղակի տեղյակ էին) եկավ ավտոներով ու իջավ ստորգետնյա կայանատեղի: Դե մենք էլ տենցտ բիթիենք: Լավ կարճ կապեմ, իջա, տեսնեմ առաջի հարթակում տեղ կա վեչ, հարցնում եմ կայանատեղի անձնակազմին` <<բա էս ինչ խաբարա տղեք>>, ասումա` <<բա մեր մոտ այսոր համարում ութ պարունակող մեքենաների ֆեստիվալյա ախպերս>>… նո քոմենտ ոնց ասվումա:
Դուրս եկա հրապարակ ու… Հրապարակը էլ երբեք չի դառնա նույն Ազատության Հրապարակ, առնվազն իմ աջքերում, առնվազն մի քանի տարի: Ես երբեք չեմ տեսել այս քանակի քանոնով դզած չոլկեք նույնիսկ չարբախյան 90-ականնիրիս, ես երբեք չեմ տեսել այս քանակի սափրագլուխ նույնիսկ բանակ տեղ, ես երբեք էլ երբեք <<ՆԻ ԶԱ ՉՏՈ Ի ՆԻԿՈԳԴԱ>>: Ասեմ որ երկու ծանոթ դեմք եմ տեսել ամբոխի մեջ հաստատ չեք հավատա, բայց լուռջ տեսա երկուսն էլ լրագրող էին ու նենց թառս նաեցին վրես որ ստիպված եղա ասեմ որ ես բարգավաճ չեմ ուղղակի եկել եմ նայեմ տպավորվեմ <<ժողովուրդի կողքին>>:
Լավ, անցնենք առաջ: Կանգնեցինք, մտածեծինք որ ոչմեկս հաստատ չի ուզում առաջի շարքում հայտնվի: Մեկ էլ օպլյակողքերովս մի խումբ իջնումա ստորգետնյա կայանատեղի ու մեջների առաջատարը հայտարարումա` <<չմտածես հեսա ժետոն սաղիտ կվեգալեմ կերթանք Ռասյա, մետռոյով պռոբկաները պռոբլեմ չեն>> … զանավես:

Եղան ելույթներ, ամպագոռգոռ վարումը ու պաթեթիկ խոսքեր, եղան վատ ու շատ վատ ելույթներ: Նույնիսկ ցուցակի առաջին համարը խոսեց, չնայաց հետո պառզվեց ջահելությունը նույնիսկ չի իմանում դա վավե… Բայց դե ինք էլ բոցեց` բռնեց սկսեց կմկմալով քաղաքական կոչ կարդալ: Ում? Խի? Բա ասա քեզ պետք էր?
Ու ահա կուլմինացիոն պահը: Ու միանգամից հասկանում ես մասսան ում համարա եկել ու ով է իրականում ամբողջ կուսակցությունը: Ելույթ, ժողովուրդի հետ, ժողովուրդի կողքին, տեր կանգնել ու չվախենալ, վեռտու էս խի հիշեցի:
Երթ դեպի հանրապետության հրապարակ: Բոլորը իրար հետ: Բոլորը ժողովուրդի հետ: Բոլորը ժողովուրդի կողքին:
42 րոպե…

ապրիլի վերջի օրը

Իհարկե կարելիա շատ խոսալ դրա մասին որ խորրուրդավոր ու սպասելի հանրահավաք կայացավ Ազատության Հրապարակում (այսուհետ ԱՀ), սակայն ես չեի ասի որ իրոք ցնցված մասանները հեղեղեցին քաղաքի կենտրոնը:
Իրականում կատարվեց այն ինչ սպասելի էր ու ցավոք սրտի կանխատեսելի այն առումով որ Լեվոն Տեր Պետրոսյանի (այսուհետ ԼՏՊ) սպասված ելույթի ակընկալիքով հավագվաց ժողովուրդը ստիպված եղավ լսել անիմաստ, անհետաքրքիր ու ձանձրացնող ելույթների մի շարան: Իհարկե հարկե նշել որ Ա.Մանուկյանի վարելավոճը չես համեմատի նույն հանրահավաքի ելույթների հետ (դե դա բնականաբար, հին դպռոց ու փորձ), բայց դա էլ չեր փրկում:
Շատ զավեշտալի էին Լ.Զուրաբյանի փորձերը գոնե մի քիչ նմանվել Նիկոլին: Իմիջայլոց, ամբոխի մեջ կայնելիս լսելեմ բազմիցս` <<փաստորեն ճիշտա որ Նիկոլը հետները չունի>>, <<կարողա Նիկոլի վրա նեղացել են որ Ռաֆֆիի կողքը կայնավ?>>, <<բա ուրա մեր Նիկոլը>> առտահայտությունները: Ու ստացվումա որ ՀՀՇ-ի նոմենկլատուռ մասսան կերավ ակտիվ ու ոչ հանդուռժող Նիկոլական մասսաին ու հիմա փորձում է նոր երիտասարդություն աճացնի (ստացվումա թե ոչ դա երրորդական հարց է): Սակայն պարզ երևում է որ <<տրիբուններ>> չկան հիմիգվա թիմի մեջ իսկ ԼՏՊ իրոք ծերացել է ու նույն եռանդով արդեն չի կարող մասսաին ժամերով պահել հրապարակում:

Լավ անցնենք առաջ: Լոզունգ հորինողներին էի ուզում հարց տալ` այս պոստոռի մտահաղացումը ավելի կսազեր ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի հանրահավաքին: Բացատրեմ ինչու`ռեստարտը չի նշանակում համակարգի (հանցավոր ռեժիմին եթե հավատանք սլոգաններին) փոփոխում, այլ նշանակում է հին համակարգին նոր լիցք տալու հնարավորություն:

рестарт

Լավագույն տարբերակ որը կաշխատեր, եթե իհարկե իրոք կա ցանկություն ինչ որ բամ փոխելու ու դրա համար օգտվել տենց վիզուալ ու ասսոցիատիվ մեթոդներով, նույն պաստառի վրա գրել`

ԵՐԵՎԱՆ FORMAT-INSTAL NEW OS

Դա իրոք համահունչ կլիներ ջահել ու փոփոխություն պահանջող հասարակության մտքին: Ու բոլոր հարցերը կապված հին հիմնադիր կոռումպացված ու հանցագործ ուժերի վերադարձի մասով կհանվեին: Մտածումեք տենց հարցեր չկան? Կան ու էն էլ նց կան~

Լավ բա ԼՏՊ-ի ասածը ԲՀԿ-ի պահով ով հասկացավ? Հա դե իրիք որ բիձուկը կայնեց ու պաշտպանեց մի խղճուկ կուսակցություն որի ակտիվիստներին նեղում ու ծեծում են իրազեկման և նախընտրական արշավների ժամանակ: Հենց իրենք <<բռաբուսներից ու կուբիկներից>> իջնում են իրենց բռնում ու ծեծելով նեղում են, այ այ այ…
Մեկը ամբոխի մեջ նույն զգացմունք ունեցավ, ֆռած ընգերոջը ասեց` չջոգի հիմա մենք ենք ծախվե թե նրանք են առել?

զզվում եմ արդեն

Սաղս խոսում ենք նորարար տեխնոլոգիաների մասին, նոր մեդիաի ձևավորման մասին ու ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների ու ԱյԹի սեկտորի կարևորության: Ասում, խոսում, ուրախանում ենք: Բայց ոնց կարա լինի տենց մի առաջխաղացում եթե մեր հանրապետությունում ու մայրաքաղաքում ՆՈՌՄԱԼ ինտեռնետ պռովայդեռ ՉԿԱ~

Այո չկա ու չի կարող լինել` քանի դեռ մեր մոտ նույնիսկ այս ոլորտը մոնոպոլիզացված է ու ոչ բարեխիղճ մրձանակցության արդյունքում մի կազմակերպություն մի հայտնի տիրոջ տիրում ու անպատժելի կերպով <<ՔՑՈՒՄԱ>> իր հաճախորդներին ու համաքաղաքացիներին:

Ես փորձեցի համեմատել մեր իրականությունը ու որոշ պոստսովետ երկրներ, այո չեմ վերձրել մեզնիտ վատերին (իմաստ չկա համեմատվել ավելի վատերի հետ Ազիկներ ու Ռուսները Բելառուսների հետ): Չե իհարկե ես հասկանում եմ որ մենք ապռում ենք փակ սահմանների ու այլ շատ սահմանափակումների երգրում, մեր տարածաշրջանը ընդհանրապես վատնա ու ոչ նպաստացող… բլա բլա բլա

Չոր շուկայական հարաբերություն ու ոչ մրցակցաին պայմանագիր: Եթե ես գնում եմ ինչ որ մի ապռանք` ինտեռնետ, ապա ես պիտի դա ստանամ: Չե որ դուք խանութ մտնելիս գնումեք տաս հատ հավկիթ ու չեկ ակնկալում որ դրանցից մեկը փդաց կլինի, երկուսի կեսը ձեզ չի պատկանա նույնիսկ որ դուքեք գնել իս միւսները կիսատ չափով ւնենան պարունակություն~ Իսկ ինչու մենք հանդուռժումենք որ նույնը մեր հետ անումա կանաչ լոգոյով մի կազմակերպություն? Ճիշտա որտև ոչ մի ուրիշ տարբերակ չկա` ալտեռնատիվ սորսերը (առբանյակաին, հայկական թելերի միության կամ ուրիշ օպեռատորի) կամ անիմաստ թանկ են ու կախված են եղանակից, կամ նույն վատ որակի ու նույնիսկ ժամանակ առ ժամանակ գախտնիավելավճարներ գրելով…

Լուծում?
Ցավոք դեռ չունեմ, ու իրոք շատ եմ ցավում դրա համար~
Նամանավանդ հասկանալով որ դռան այն միուս կողմը (նույն սավոկ Ուկրաինայում) ունեի մինիմալ 120Մբ/Վ արագություն ինտերնետ դեռ 5 տարի առաջ….
Պտի իրար գանք ու մի բան մոգոնենք` քանի որ նորեկ ՌՈՍՏԵԼԵՔՈՄՆ էլ մի բան չի…

Տեսաք ինչ եղավ…

Դե ինչ ասեմ շնորհավոր` քաղաքակիրթ ձևերով են սկսում պայքար մղել մեր քաղաքական ուժերը: Վեռջապես ֆայմեցին որ մենակ փողոցում/հրապարակում/քուչում պոպուլիստական լոզունգներ ճվճվացնելով արդեն չես խաբի ժողովուրդոին: Սկսեցին մոգոն էլ ման գալ ու գթնել:
Ահա ձեզ մի լավ օրինակ լավ պատռաստված ու մարդաուղղված գովազդաին հոլովակի

Հաջորթիվ նույն ուժի հաջորթ բավականին հաջողված հոլովակ է`

Իհարկե պատկերը բավականին փչացնում է վեռջում ոնց որ սկոչով կպցված հանրահավաքի հրավերքը ու սկզբից գնացող ու կրկին սկոչով կպցրած նախաբանը: Սակայն վարպետի ձեռքը զգացվում է: Ինչու եմ ասում ձեռքը ու դեռ մի բան չեմ ասում մտքի մասին? Քիչ ուշ կհանենք և դրան:

Իսկ հիմա եկեք մի քիչ հետ գանք, շատ չե մի երեք ամիս հետ հասնենք դեպի հունվարի վեռջ-փետրվարի սկիզբ: Ու ինչ կտեսնենք մենք այստեգ? Ահա խնդրեմ`

Ու ևս մի հատ նույն ոճի ու պաթոսի մեջ

Զգացիկ ձեռագիրը ու վարպետի ձեռքի շառժումը? Ոչ? Ափսոս… Ուրեմն ապարդյուն էր իմ փորձը ու մի քանի ժամ համեմատելը: Բայց դե ոչինչ, դուք չեք զգացել իսկ ուրիշները կզգան կամ գոնե կփորձեն զգալ ու հասկանալ: Հա հանկարծ չմտածեք որ ես առաջինի կամ երկրորդի կողմնակից եմ կամ երկրպագուն: Ուղղակի աչք ծակեց ու գրեցի:

Դուք կհարցնեք` հասկացանք ձեռագիրը ու վարպետի ձեռքը տեսանք, բա միտքը ու ԻԴԵԱՆ ումն է, չե որ խոսք էիր տվել որ մի բան կասես, սուտ էր? Ոչ իմ սիրելիներս: Իհարկե ոչ մոռացել եմ ոչ էլ ստում եմ: Ահա և իմ կարծիքով այն <<կլիշեն>> կամ <<տռաֆարետ>> ասածը, որի վրայով և հավագվել են վերոնշյալ հոլովակները:

Եթե ես սխալվում եմ, ապա դա իմ իրավունք է ու ես օգտվում եմ դրանից: Իսկ եթե ինչ որ մի մասնագետ ոգեշնչվում է մի ուրիշ վարպետի գործով` ապա պետք չի բոլոր հետագա գործերը համապատասխանեցնել ոգեշնչող առարկաին…