Archive for the ‘ personal ’ Category

Հաղթանակի խորհուրդը

Մի երեք անգամ երկար տեքստ գրեցի-ջնջեցի:

Շատ բան կա ասելու ու շատ բան եմ ուզում ասեմ:

Մի տեսակ բգիս են կանգնում բառերս, չի ստացվում, չի գնում: Նույնիսկ գլխիս մեջ արդեն բոլոր բառերը թվում են փաթետիկ ու դատարկ:

Դրա համար ես հաղթանակի տոնը տոնելու եմ իմ հոր շիրիմին կրկին անգամ իրեն ասելով շնորհակալություն ու ներողություն խնդրելով ամեն ինչի համար, ամեն չասված բառի համար ու ամեն պակաս գրկախառնվածքի ու ամենի…

ուֆ

նենց հավեսով այսօր մեկի քիթը ջարդեցի~
թքած թե վաղը փոշմանելու եմ ու ձերքս ցավալույա
թքած թե վաղը ամաչելու եմ ու խիղճս կուտի ինձ

բայց շատ վեղուց արդեն չեմ թողել դուրս իմ մեջի “նոռմալ ու ջղայն տղուն”
ուրեմն լավ եմ արե~

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ալիքը

Ուրիշ ձև հնարավոր չե բնութագրել այն էմոցիոնալ վերելքը որը հիմա տիրում է մի ամբողջ հայության մոտ:

Հա ես գիտեմ որ շատ վախտ դա ունի ուղղակի ձևական բնույթ ու կրումե ցուցադրական վարք, սակայն իմ մոտ ու իմ ծանոթների մի ամբողջության մոտ դա լիովին ռեալ ու մաքուր զգացմունք է: Մենք ոչ քաղաքականացնում ենք այն ոչ տալիս ենք երանգ կամ այլափև աստառ` մենք ուղղակի ՈՒՐԱԽ ԵՆՔ~

Դե հա, մեծ մասով դրանք դեռ որ սպորտաին հախթանակներ են որ ոգևորում են մեզ, սակայն դրանց ետևից չեն երեվում դանդաղ բայց անկասելի փոփոխությունները, որոնք իրականում տալիսեն նոր տեսք և բովանդակություն մեր հասարակությանը ու ազգին: Այո ախպը շատ է, այո շատ են նաղացած ու “կոռմուշկից կտրված”-ները, այո քննադատումը դառել է ազգաին սպորտաձև` մեկա լավնենք:

Բարի առավոտ ու բարի աշուն իմ սիրելիներս

Հայրիկ

Չգիտեմ ինչ բառերով նկարագրեմ քեզ, նկարագրեմ, որ ոչ մի մասնիկը քո ամբողջական կեպարից չկորի բառերի հյուսող գետի շշուկների մեջ: Ուզում եմ միայն փակել աչքերս ու հիշել այն ամենաերջանիկ պահը, երբ ես մխրճվեցի ամբողջ դեմքով քո բարութահոտ ու ձմռան խոնավությունով ու ցրտով դողցնող բուշլատի մեջ: Ես չէի ամանչում, ես լացում էի, ինչպես պուճուր քույրիկս կլացեր` ես երջանիկ էի…
Դու վերադարձար կրկին, դու վերադարձար «ինադու»…

Ավելացավ քո սպիտակ մազերի քանակը, կոշտացավ քո` տաք ջրին կարոտ թրաշը և, ամենացավալին` աչքերիդ փայլը փոխարինվեց թախիծով: Ատում եմ էդ հանրահայտ և գովազդվող թախիծը հայկական աչքերի, ատում եմ էն պատճառով, որ այն լի է ոչ թե պարապ կարոտով ու նվվացող փոփ կրքերով, – այն լի է ընկերների կորստով ու մանուկների լացով, այն լի է մայրերի` անվերադարձ զավակների ողբով, լի է հպարտությմաբ, որի համար չափազանդ թանկ է վճարած, լի է…
Ուզում եմ ջնջել հիշողությունիցս այն պահը, երբ ցրտից անզգա մատերով փորձում էի «ճղել» չկոտրտվող ու սառած փայտը, որ մայրիկը քո համար «փեջի» վրա լոգանքի ջուր տաքացներ: Ուզում եմ մոռանալ անզոր լացս, երբ դողացող մատերով չէի կարողանում վառել վառարանը, որովհետև արցունքները ծածկում էին աչքերս: Ուզում եմ մոռանալ…
Ու հիշում եմ…
Ու միշտ կհիշեմ` ոնց եմ պատերազմ հայտարարել բոլոր նրանց, ովքեր փորձում էին քո անհանգիստ քունը խանգարել, հիշելու եմ մայրիկի երջանիկ ու լույսով լցվաց աչքերը` դու վերադարձար, դու ողջ ես, մնացածը կարևոր չի:  Նույն ուրախությունը տեսնում եմ քո փոքր թոռնուհու աչիկներում` տուն վերադառնալիս, և նույն ձևով պայքարում եմ նրա անհոգ քնի համար…
Ու չեմ մոռանա. Ու չեմ թողնի, որ մոռանան…
Ցավոք` այն ժամանակ տեսախցիք կամ դրա տիպի մի բան ունենալը անհնար աղայություն էր: Թե չէ` ամեն վերադարձ կնկարեի` ամեն երջանիկ ու տխուր վայրկյան, ամեն ժպիտ ու `

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Բարի օր

իմ սիրելի ընգերներ: Սիրով ու բարիությունով բացեք ձեր առջև փակած դռները` ու բարին կմտնի բոլորի սրտերը իսկ  չարը…

Չարը տեղ չունի մեր մեջ, նա ինքնուրույն կհեռանա …

Առողջություն ջեզ և ձեր բալիկներին ոզնիից :Ճ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԴԵ ՊԱՏՐԱՍՏՎԵՔ

Այո` մենք ծնվել ենք մի երկրում որը արդեն չկա…

Այո` մենք աճել ենք մի պայմաններում որոնցում նույնիսկ քարերն էին լացում…

Այո` մենք կայունացել ենք մի իրավոճակում որ արդեն ոչ մի բան մեզ չի կարող կոտրել…

Այո` մենք կանք ու կլինենք~

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ախպերություն

Մի բան եմ ջոգել բավականին վաղուց` այս կյանքում բացի ծնողներից ամենա քաղցրա բաննա դա քո ձերքբերած ախպերություննա:
Չեմ ասում որ մնացաց բոլոր բարեկամական կապերը անիմաստ ու թանկ չեն, ոչ: Սակայն, և դա հաստատ փորձաց թաննա, երբ որ բարեկամները քեզ դիտարկում են որպես հնարավորություն, ընգերը դիտարկումա քեզ որպեզ հարազատ (դա երեվի իմ բարի փորձնա բայց տենցա):

Հիմա վերադառնանք մեր բուն թեմաին, տո չե~ չեմ ուզում ոչ մի թեմաին էլ վերադառնալ:

Այսօր հայտարարում եմ ԱԽՊԵՐՈՒԹՅԱՆ ՕՐ

 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources