Archive for the ‘ Internet ’ Category

Ձեր տոնը շնորհավոր~

Այո, բոլորիտ բոլորիտ~
Շնորհավորում ենք այս ջերմ ու բարի տոնի արիթով~

1

7961

1145142

hedgehogs_taking_bath_02

hedgehog_big.jpg

13195447.jpg

1621_gifki-ru1.gif

1207551920_be_13.jpg

01-hedgehog.jpg

Advertisements

նենց բառքեմփոտ

ինչ ասեմ որ հանկարծ նեղացող չլինի, ճիշտա պիտի ճիշտը ասեմ:

Ուրեմնս տենց, դրականից պիտի նշեմ էն պահը որ որակը ներկայացումների աճելա ու բավականին քիչ էր անիմաստ բլթոցները ու հավայի ջուր ծեծոցները: Կարելիա ասել որ նենց վիճակ էր ստեղծվում որ պահեր հասնում ուզում էիր մի երկու-երեք մասի կիսվեիր որ բան բաց չթողնեիր: Չե, իհարկե կիկսեր կաին ու դրանք շարունանակն բնույթի կիկսեր էին` հրավիրված հյուրերի պահով եմ ասում իհարկե: Արա դե գնա ու մի ասա` կանչել են բերել են քեզ մի կարգին բան ասա մի հետաքրքիր բան ներկայացրա: Թե չե գալում են տեղեն զբաղեցնում, ուշադրություն են շեղում ու հետո էլ ասում են <<դբա տղեք ջան ես պատասխանատու չեմ ինձ մի հարց տվեք>>:

Բացասականից կարող եմ նշել անորակ մասնակիցների ահռելի քանակ` մայկա որսողների թիվը կտրուկ աճելա ու դարձելա աղետալի: Չե դա իհարկե շատ լավա որ լիքը անիմաստ ջահելությունա գալիս մասնակցումա ու գոնե մի քիչ իմաստավորումա իրենց այս աշխարհում հայտնվելու պահը: Բայց անել դա ներկայացումների ու դասընթացների որակի ու ժամանակիհաշվին բավականին <<ԱԲԻԴՆԻՈՏԱ>>: Հայտնվելա մի որակյալ խումբ որոնց կարելիա կոչել ձեվական-նյարդաինացնող, ուրեմն իրենց վարքաձևը հետևյալն է` գալիս նստում են բոլոր ներկայացումներին ու դասընթացների, սպասում են մի երեք-չորս րոպե ու ցուցադրաբար դուռսեն գալիս սենյակից պուճուր կուշկով:

Միուս հաջողություններից հատուկ կազմակերպիչների պահով կարող եմ նշել էն պահը որ վեռջապես հաջողվեց մասսաին մեծ դահլիճից տանել դեպի ներկայացման սենյակներ ու դասընթացների սրահներ: Էն վիճակը երբ որ մեծ դահլիճի համար իրար ծեծում էին ու հեռթ էին կանգնում էլ  չկար ու դա շատ լավ էր:

Ընդհանուր առումով` դզեց #barcampevn13

զզվում եմ արդեն

Սաղս խոսում ենք նորարար տեխնոլոգիաների մասին, նոր մեդիաի ձևավորման մասին ու ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների ու ԱյԹի սեկտորի կարևորության: Ասում, խոսում, ուրախանում ենք: Բայց ոնց կարա լինի տենց մի առաջխաղացում եթե մեր հանրապետությունում ու մայրաքաղաքում ՆՈՌՄԱԼ ինտեռնետ պռովայդեռ ՉԿԱ~

Այո չկա ու չի կարող լինել` քանի դեռ մեր մոտ նույնիսկ այս ոլորտը մոնոպոլիզացված է ու ոչ բարեխիղճ մրձանակցության արդյունքում մի կազմակերպություն մի հայտնի տիրոջ տիրում ու անպատժելի կերպով <<ՔՑՈՒՄԱ>> իր հաճախորդներին ու համաքաղաքացիներին:

Ես փորձեցի համեմատել մեր իրականությունը ու որոշ պոստսովետ երկրներ, այո չեմ վերձրել մեզնիտ վատերին (իմաստ չկա համեմատվել ավելի վատերի հետ Ազիկներ ու Ռուսները Բելառուսների հետ): Չե իհարկե ես հասկանում եմ որ մենք ապռում ենք փակ սահմանների ու այլ շատ սահմանափակումների երգրում, մեր տարածաշրջանը ընդհանրապես վատնա ու ոչ նպաստացող… բլա բլա բլա

Չոր շուկայական հարաբերություն ու ոչ մրցակցաին պայմանագիր: Եթե ես գնում եմ ինչ որ մի ապռանք` ինտեռնետ, ապա ես պիտի դա ստանամ: Չե որ դուք խանութ մտնելիս գնումեք տաս հատ հավկիթ ու չեկ ակնկալում որ դրանցից մեկը փդաց կլինի, երկուսի կեսը ձեզ չի պատկանա նույնիսկ որ դուքեք գնել իս միւսները կիսատ չափով ւնենան պարունակություն~ Իսկ ինչու մենք հանդուռժումենք որ նույնը մեր հետ անումա կանաչ լոգոյով մի կազմակերպություն? Ճիշտա որտև ոչ մի ուրիշ տարբերակ չկա` ալտեռնատիվ սորսերը (առբանյակաին, հայկական թելերի միության կամ ուրիշ օպեռատորի) կամ անիմաստ թանկ են ու կախված են եղանակից, կամ նույն վատ որակի ու նույնիսկ ժամանակ առ ժամանակ գախտնիավելավճարներ գրելով…

Լուծում?
Ցավոք դեռ չունեմ, ու իրոք շատ եմ ցավում դրա համար~
Նամանավանդ հասկանալով որ դռան այն միուս կողմը (նույն սավոկ Ուկրաինայում) ունեի մինիմալ 120Մբ/Վ արագություն ինտերնետ դեռ 5 տարի առաջ….
Պտի իրար գանք ու մի բան մոգոնենք` քանի որ նորեկ ՌՈՍՏԵԼԵՔՈՄՆ էլ մի բան չի…

Տեսաք ինչ եղավ…

Դե ինչ ասեմ շնորհավոր` քաղաքակիրթ ձևերով են սկսում պայքար մղել մեր քաղաքական ուժերը: Վեռջապես ֆայմեցին որ մենակ փողոցում/հրապարակում/քուչում պոպուլիստական լոզունգներ ճվճվացնելով արդեն չես խաբի ժողովուրդոին: Սկսեցին մոգոն էլ ման գալ ու գթնել:
Ահա ձեզ մի լավ օրինակ լավ պատռաստված ու մարդաուղղված գովազդաին հոլովակի

Հաջորթիվ նույն ուժի հաջորթ բավականին հաջողված հոլովակ է`

Իհարկե պատկերը բավականին փչացնում է վեռջում ոնց որ սկոչով կպցված հանրահավաքի հրավերքը ու սկզբից գնացող ու կրկին սկոչով կպցրած նախաբանը: Սակայն վարպետի ձեռքը զգացվում է: Ինչու եմ ասում ձեռքը ու դեռ մի բան չեմ ասում մտքի մասին? Քիչ ուշ կհանենք և դրան:

Իսկ հիմա եկեք մի քիչ հետ գանք, շատ չե մի երեք ամիս հետ հասնենք դեպի հունվարի վեռջ-փետրվարի սկիզբ: Ու ինչ կտեսնենք մենք այստեգ? Ահա խնդրեմ`

Ու ևս մի հատ նույն ոճի ու պաթոսի մեջ

Զգացիկ ձեռագիրը ու վարպետի ձեռքի շառժումը? Ոչ? Ափսոս… Ուրեմն ապարդյուն էր իմ փորձը ու մի քանի ժամ համեմատելը: Բայց դե ոչինչ, դուք չեք զգացել իսկ ուրիշները կզգան կամ գոնե կփորձեն զգալ ու հասկանալ: Հա հանկարծ չմտածեք որ ես առաջինի կամ երկրորդի կողմնակից եմ կամ երկրպագուն: Ուղղակի աչք ծակեց ու գրեցի:

Դուք կհարցնեք` հասկացանք ձեռագիրը ու վարպետի ձեռքը տեսանք, բա միտքը ու ԻԴԵԱՆ ումն է, չե որ խոսք էիր տվել որ մի բան կասես, սուտ էր? Ոչ իմ սիրելիներս: Իհարկե ոչ մոռացել եմ ոչ էլ ստում եմ: Ահա և իմ կարծիքով այն <<կլիշեն>> կամ <<տռաֆարետ>> ասածը, որի վրայով և հավագվել են վերոնշյալ հոլովակները:

Եթե ես սխալվում եմ, ապա դա իմ իրավունք է ու ես օգտվում եմ դրանից: Իսկ եթե ինչ որ մի մասնագետ ոգեշնչվում է մի ուրիշ վարպետի գործով` ապա պետք չի բոլոր հետագա գործերը համապատասխանեցնել ոգեշնչող առարկաին…

Դադարեք իստերիան~

Մեկ շաբաթ առաջ Թուրքիան օֆիցիալ հայտարարեց որ փակում է իր օդաին տարածքը ՍԻՐԻԱ ԹՌՉՈՂ ԲՈԼՈՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ: Դա իրանց գործն ու իանց հարցնե ինչու և ինչ հետևանքներ կբերի:
Հիմա ինչ որ մի ավիաուղին որոշեց որ կարա շռջանցի թուրքական օդաին ուժերի պատնեշը, չստացվեց: էրզրումում նստացրին ու հիմա զննում են անցկացնում:
Մեր սոցիալական ցանցերն էլ սկում են “ստամբուլն արյան ծով” լոզունգներով լցվել: Ես դեմ չեմ որ մարդ չեն, ես դեմ չեմ որ արյան ծովի հետևանքով լավ մի բան ստացվի, ես դեմ չեմ որ առիթը լինել նոռմալ: Իսկ այս պարագայում` դադարեք … Բավական է:

Ինչ որ մեկի անիմաստ որոշումի պատճառով հիմա սաղ ազգս փոխանակ աշխատի ու ՀՆԱ ավելացնի, նստած կռիվ կռիվա խաղում, հերոսներ…

Մանրից աճելեք?!?!?!?

Մի որոշ ժամանակա արդեն հետևում եմ զարգացումներին, հեսա կասեմ ինչի մասինա խոսքը, բայց մի այլ ձև խնդացնում են ու ջղայնացնում: Ուրեմն մեր մոտ Հայաստանում կան փաստորեն “աստղեր” ինքնահռճակված ոչնչություններ, որոնք աճել են ազգի կրթության ու վարժված ճաշակի բացակայության վրա (ճիշտա նրանք նույնիսկ վամպիռ չեն նրանք տզրուկներ են): Ու հիմա այս ոչինչություները փորձում են խելոք դեմքով նստել ու զրուցել խոսքի ազատության մասին, կամ գրաքննության կարիքի մասին:

Ով ես դու~~~ Անընդհատ ուզում եմ գոռալ նրանց դեմքին: Ամբողջ կյանքովդ պարտավոր ես քեզ րեյթինգ բերող լրատվամիջոցին կամ անհատին: Դու մի ստվար զանգված անիմաստ մեր հացն ու ջուրը մատնող կենդանի: Հերիք եղավ բոլ եղավ դեբիլացնելով մեր երիտասարդ սերունդը ձեր ջեբերը մանրադրամովեք լցնում ու ձեր մեջ մրցում ու չափում ով է ավելի նվաստ կամ ավելի մեծ հոնորար ստացավ սրա կամ նրա հարսանիքին ծաղրածու աշխատելիս:

Եթե նույնիսկ մցվի գրաքննությունը (աստված չտա, դրա համար չենք պայքարում ամեն օր) առաջինը ձեր նմանները կսրբվեն մեր առօրյա կյանքից: Կվերացվեն անիմաստ սերյալները ու “թխաց” ծրագրերու ու նույնիսկ հաղորդաշարերը: Լավ մտածեք ձեր ճակատագրի մասին: Թե չե բացահայտումների ու որսի սեզոն կհայտարարենք ձեր վրա, ու բոլորին ցույց կտանք թե ոնցեք ձերք բերում ձեր համբավը և այլն…

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Հասարակություն

Ես երևի մի բան սխալ եմ հասկանում, սակայն Հայաստանի կրթված ու ինտերնետաունակ հանրությունը վաղուց տենց համախբված չի եղել: Բոլորը նստած ու մի պահ ուշադիր – նայում են Ազգաին Ժողովի նիստերը: Ու հեչ կապ չունի ում կողմնակից են դիտողները, որ կուսակցության ներկայացուցիչ են կամ քաղաքական հայացքների տեր է: Մեծ մասով բոլորը ծափ են տալիս լավ ելույթներին ու հռհռալով ծաղրում են վատերի վրա: Միայն օսկանյանամետները սսկվել են ու տանում են լացկան քաղբանտարկյալի ու պատվիրված գործի գիծը…

Մի բան պարզա դառնում էս ամենից, իմ համար հաստատ որ – քաղաքացիական հասարակությունը ոչ միայն կայանում է Հայաստանում այլ նաև ապրում է վերելք: Ու դրանում բավականին մեծ դեր խաղացել են բոլոր կողմերը` ՀԿ-ները, Հասարակական Շարժումները, Նախագահը, բոլոր կարգի պոզիցիոն և օպոզիցիոն Կուսակցություները, Քաղաքական Գործիչները, Ոստիկանությունը, Բանակը և մենք բլոգատերերս :Ճ

Դե հիմա ոնց չուրախանաս~ Պարզա էլի երկար ու բարդ ճանապար ունենք անցնելու, սակայն արդեն վատը չի…

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources