Archive for the ‘ հերիք եղավ ’ Category

Բավականին հետաքրքիր

իրավիճակ է ստեղծվել հայկական համացանցի բաժնեմասում:

Մի կողմից մի ստվար զանգված <<օդնոկլասնիկի>> սոցիալական ցանցից միգրացիոն հոսքեր են ձևակերպել դեպի սֆաթագիրք: Լցնելով այն իրենց անիմաստ ու զզվելի քոնտենտով: Ինչը ստեղծեց մի իրավիճակ երբ որ <<բա են ում քվորը բան ասիր>> արտահայտությունը դառնում է սովորական նաև ֆեյսբուկյան տիրույթում:

Նույն ժամանակ տենց կոչված <<բլոգերական>> տուսովկեն իրան էլի կորցնում է ու կամ ու կացի մեջ է` մեկն ասումա գնալ է պետք միուսը գոռումա որ արդեն գնացելա ու հետևից դուռը ծածկեք: Կարճ ասած մի խառնաշփոթ~

Սատանեն ասումա դու էլ մի բան ասա` չասեն սուսիկ փուսիկ նստած ես:

Ես էլ մտածում եմ ինչ ասեմ որ լավ լինի ու հասկանում եմ բան չկա ասելու, մեկա մի տեղ նույն մասսան հավաքվելույա ու մեկա նույն տեղ կգան կլցվեն <<գառլախները>> ու մեկա էլի կնստեն ու կմտածեն ուր գնալ` էվոլյուցիա բածենկա…

Advertisements

Գրասենյակը լսում է

Հիմա Հայաստանում շատ խնդալու սեզոնա սկսվել: Տենց տպավորությունա որ օրինակ Ձմեռ Պապին ամանօրյա գիշերը ֆռֆռալուց լիքը խոտա թափել էս մի բուռ Երգրի վրա ու հիմի սաղի դոզեն նենց լավա որ երգար չի թողնում:

Ով ասես գրասենյակ դառավ, ու հենց ճիշտ այդպես դառավ ոչ թե բացեց: Ու խզարում են տղերքը: Նոր մի ծանոթ ու բավականին խելոք աղջկա հետ էի խոսւմ, ինքը վարկած տվեց խի տենց վատա ամեն ինչ` ասումա <<մենք, կանայքենք մեղավոր, սաղ մեր մեղքովա որ զնաչոկավոր գյադեքը դուխավատ են լինում>>: Իմիջայլոց ցիտեցի:

Իսկ ձեր կարծիքով?

քնած են

իրոք տենց տպավորությունա մոտս որ մեր քաղաքական դաշտը համընդհանուր բդախտով է տառապում:

Հա լուռջ, ոչ մի ակտիվություն չկա, բացի ձմեռ պապուն նամակներից ու անիմաստ դուրս տալուց մեր քաղաքական գործիչները ոչ մի ակտիվություն չեն ցույց տալիս: Ասեմ ինչու եմ մտահոգ` ուղղակի այս համատարած լռության մեջ նույնիսկ չնչին ակտիվություն կարող է բերել բավականին առժանի դիվիդենտ: Ու զարմանալի չի որ մեկ քաղաքական դաշտը դրա մասին չի իմանում (տեսնես ուրեն տեխնոլոգները իրանց) քանի որ իրանք ավելի շատ մտածում են փայերի ու այլ <<կռաիտների>> մասին:

Օֆ օֆ: Դե լավ, հասկացանք Եվրոպական հուսախափությունով ապրեցինք մի ամբողջ չորս տարի ու հիմա մաքսային միության սառը ցնցուղով մի նոր շուչ տվեցիք <<հայ ակտիվիստական շառժմանը>>, բա հետո? Չե լուռջ, ջահելությունը մի քանի ժամանակ զբաղված կմնա դես ու դեն բաղաքելով ու  գոռգռալով, բա մնացածներին ոնցեք զբաղացնելու?

Լավ կատակը մի կողմ դնենք` ժամանակն է քաղաքական ժամանակացույցը ակտիվացնելու ու բոլոր ցավոտ թեմաները դառցնել հասարակության համար հասանելի ու քննարկելի: Ես նկատի չունեմ նեղ սֆաթագրքային կուտոկներում կամ Ազատության հրապարակի մինի-ցույցերում: Ոնց և ինչ միջոցներով? Եկեկ միասին խոսանք ու գտնենք:

Այս տարվա քաղաքական հույսերս կապում եմ Նիկոլի ու ջահելության հետ, մտավախումներս Կարեն Կարապետյանի ու երկրորդ նախագահի հետ:

Շեֆ` մի 150 լից~

Հա լսել եմ, հա դե վայ~ Հեսա մի բան կգրեմ էլ հերիք լաչառություն գցեք~

Ամենա հեշտ ու ազգանվեր լուծում եմ առաջարկում ստեղծված իրավիճակից`

1. Վերացնում ենք գիծ-գծատեր հասկացողությունը
2. Մտցնում ենք համընդհանուր տոմսեր քաղաքի ու շրջանների տրանսպորտների համար
3. Վերացնում ենք տրանսպորտի նախարարությունը` խնայված գումարը ուղղումենք մետրոյի նոր կանգառների շինարարությանը
4. Մտածում ենք ու գնում հեծանիվենք առնում, համ առողջ համ ձրի
5. Թոշակառուները, դպրոցականները, ժամկետաին զինծառայողները և այլ սոցիալական խոցելի խմբերը երթևեկում են անվճար

Հիմա ասեք ինձ սրանից ով կտուժի?
Եթե դեմ չեք տարածեք ու սարքենք պահանջ:

Հա մոռացա ասեմ մետրոյի տոմսի ինքնարժեքը գիդեք չէ որ 390 դրամա? Եթե ես գումարը վճարեինք տոմսին ու չգողանայն ապա մետրոի վիճակը կդառնար կամփեռտ~

Գազտված 35%

Դե հա, ես էլ սուս չեմ մնա ու մի բան կասեմ գազոտ թեմաին վերաբերվող: Բա կարողա մնամ ու նենց մեջս պահեմ, չե իհարկե:

Ուրեմնս տենց, կա երկու վարկած, եթե դա իհարկե վերաբերվումա իմ վերաբերմունքին ու անձնական զգացմունքներին: Բայց երու վարկածն էլ չեն հանում իրավիճակի ընդհանուր գնատականի արտացոլանք` ՇԱՏ ՈՌԻԱ, ՇԱՏ ՎԱՏԱ ՈՒ ԱՆՆԱՍՆԱԲԱՐԱ: Դա զուտ էմոցիոնալ ու <<ժողովուրդի հետ-ժողովուրդի համար>> սերյաից էր: Հիմա ինչ վերաբերվումա վարկածներին ու անձնական մտածմունքներին…

1. Զարմացնող (անսպասելի): Տո լավա է, լավել անում են որ բարձրացնում են, որ մի դրա երկուական ավել բարձրացնեին լավ էլ կերթար:
Պարզաբանեմ թե ինչու: Իհարկե դա կլիներ ուժեղագույն հարված ու նորից մեզ կշպրտեր շոկաին թերապիաի գիրկը, սակայն դա նաեվ կստիպեր (վեևջապես) սկսել ման գալ այլընտրանքաին միջոցներ, սովորել ու զարգացնել ոչ ախտոտող ու մեր առողջությունը այլանդակող ոլորտներ, արևի եներգիա, քամու գեներատորներ, գեոտեռմալ էներգետիկա: Այո երկար ու ցավոտ ճանապարհ: Սակայն առողջ ու աքուր շռջակա միջավայր, առողջ երեխեք ու հիանալի հնարավորություն ուրիշ ոլորտներ զարգացնելու համր:
Ու վեևջի վերջո հիանալի հնարավորություն կդառնա վերջնական ասել ռուսներին` ՏԻ ԿՏՈ ՏԱԿՈՅ – ՌԱԴ ԵՂԻ ԱՇԿԻՍ ՉԵՐԵՎԱՍ~

2. Թքած ունեցող (ոչ պակաս անսպասելին): Ինձ ինչ, դե հիմա ես էլ նույն ձև կսկսեմ հարկերիս մի մասը վճարել որ կարողանամ տաքացնեմ բնակարանս ու կսկսեմ անասնաբար ինձ պահել մինջև չկարողանամ վերազեննել բնակարանս ու տաք ջրյա մատակարարումս նենց որ կախված չլինեմ <<ռաշկաից>>:

Նու տենցա ստացվում որ եսիմ ինչ բաներ չեմ ասում, բայց տենցա որ մտքերս մատերիցս առաջ են ընգնում են էլ ոնց~ Չեմ հասցնում հետևներից: Բայց նոր մի բան ասեցի սֆաթագրքում խնդալուց շուռ եկա`

<<Բա ինչես հիստերիկանում կառավարությունը 30% սուբսիդավորելույա գազը>>

Այ բալամ~ Բա ում հաշվին ու ում ջեբիցա կառավարությունը այն գումարները հանելու???? Հը~

Արագ ու արագ

Իհարկե, կրկին խոսալու եմ հանրահավաքի թեմայով:Չե, չեմ ուզում ասեմ որ կախվածության մեջ եմ ընկել այս տիպի հանրաին միջոցառումներից, ուղղակի ուզում եմ ասել որ եթե դրանք չեին լինի հարկ կլիներ բեմադրել դրա տիպի մի բան: Դե ժողովուրդը պարապ չի մնում, մամուլը առիթ ունի սպոսնսոռական գումարները կորզելու, ֆեյքերի բանակները ապացուցում են որ իզուր չեն հաց ուրում ու օդ մխտռում ու տենց շարունակ:

Կոնկռետ երեկվա պահով բավականին շատ ասելիք կա: Ու հեսա կասեմ:
Սկսեմ երևի թե երթից` բա դա անելու բանա? Մարդկանց ավտոբուսներով բերել բրախելեք անծանոթ քաղաքի կենտրոնում ու ասումեք էս մի խաչմերուկա, մեկա չեք կորի… Մի մասը լավ էլ կորավ մինջև Սայաթ-Նովա/Աբովյան փողոցների խաչմերուկից հասավ Ազատության Հրապարակ: Են ով էլ չկորավ, եկավ հասավ ու տեսավ որ պիտի կանգնի արևի տակ ու մեկ հատ էլ դրոշակ տվին ասեցին` դավայ դավայ, ուրախ դեմքով…
Բիթի մասսան (կամ ուղղակի տեղյակ էին) եկավ ավտոներով ու իջավ ստորգետնյա կայանատեղի: Դե մենք էլ տենցտ բիթիենք: Լավ կարճ կապեմ, իջա, տեսնեմ առաջի հարթակում տեղ կա վեչ, հարցնում եմ կայանատեղի անձնակազմին` <<բա էս ինչ խաբարա տղեք>>, ասումա` <<բա մեր մոտ այսոր համարում ութ պարունակող մեքենաների ֆեստիվալյա ախպերս>>… նո քոմենտ ոնց ասվումա:
Դուրս եկա հրապարակ ու… Հրապարակը էլ երբեք չի դառնա նույն Ազատության Հրապարակ, առնվազն իմ աջքերում, առնվազն մի քանի տարի: Ես երբեք չեմ տեսել այս քանակի քանոնով դզած չոլկեք նույնիսկ չարբախյան 90-ականնիրիս, ես երբեք չեմ տեսել այս քանակի սափրագլուխ նույնիսկ բանակ տեղ, ես երբեք էլ երբեք <<ՆԻ ԶԱ ՉՏՈ Ի ՆԻԿՈԳԴԱ>>: Ասեմ որ երկու ծանոթ դեմք եմ տեսել ամբոխի մեջ հաստատ չեք հավատա, բայց լուռջ տեսա երկուսն էլ լրագրող էին ու նենց թառս նաեցին վրես որ ստիպված եղա ասեմ որ ես բարգավաճ չեմ ուղղակի եկել եմ նայեմ տպավորվեմ <<ժողովուրդի կողքին>>:
Լավ, անցնենք առաջ: Կանգնեցինք, մտածեծինք որ ոչմեկս հաստատ չի ուզում առաջի շարքում հայտնվի: Մեկ էլ օպլյակողքերովս մի խումբ իջնումա ստորգետնյա կայանատեղի ու մեջների առաջատարը հայտարարումա` <<չմտածես հեսա ժետոն սաղիտ կվեգալեմ կերթանք Ռասյա, մետռոյով պռոբկաները պռոբլեմ չեն>> … զանավես:

Եղան ելույթներ, ամպագոռգոռ վարումը ու պաթեթիկ խոսքեր, եղան վատ ու շատ վատ ելույթներ: Նույնիսկ ցուցակի առաջին համարը խոսեց, չնայաց հետո պառզվեց ջահելությունը նույնիսկ չի իմանում դա վավե… Բայց դե ինք էլ բոցեց` բռնեց սկսեց կմկմալով քաղաքական կոչ կարդալ: Ում? Խի? Բա ասա քեզ պետք էր?
Ու ահա կուլմինացիոն պահը: Ու միանգամից հասկանում ես մասսան ում համարա եկել ու ով է իրականում ամբողջ կուսակցությունը: Ելույթ, ժողովուրդի հետ, ժողովուրդի կողքին, տեր կանգնել ու չվախենալ, վեռտու էս խի հիշեցի:
Երթ դեպի հանրապետության հրապարակ: Բոլորը իրար հետ: Բոլորը ժողովուրդի հետ: Բոլորը ժողովուրդի կողքին:
42 րոպե…

Մաիսյան արևվահարություն…

Այո, կրկին ես եմ ու կրկին կխոսամ հանրահավաքի մասին: Դե հիմա, կայնքս տենցա դասավորվել որ դառել եմ մեր հայկական իրականության հանրահավաքների մշտակա ու ամենա հավատարիմ հաճախորդ… Դե իհարկեչի կարա տենց բան լինի որ ինչ որ մեկը կողկից չկասկածի, էդ դեպքում խնդրեմ համեցեք մեր թվիթաֆեյսբուքյան ստրիմերին:

Դե բա խղճով մարդ ես շոգին կնշանակի ժամը երեքին մի հանդիպում արևի կրակին? Ինչու եմ ասում հանդիպում ոչ թե հանրահավաք? Պարզ մի պատճառով` երբ որ գալիս է հարուրիղ երկու հարուր մարդ այս հավաքույթը չի կարող կոչվել ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, դա թաղաին հանդիպումների մակարդակի մի բան է, նեղանալ  չլինի:
Հա լավ, անցանք առաջ.ուրեմնս չալարեցինք ու հելանք հասանք Ազատության Հրապարակ: Մանրից առժեզրկվում է այս մի վայրը, դառնում է չուլ եթե չասել ավելին… Մինջև ձայնը դրեցին մինջև դես ու դեն, տեսանք ու ահա, ավանդույթները չխախտելով կեսժամանոց ուշացումով Ռաֆֆին եկավ ու սկսեցին: Ինչ ասեմ բուն թեմաների ու բարձրացրաց հարցերի պահով? Տո եսիմ է, ասածը մի եսիմ ինչ չեր որ ասես ազդեցիկ էր կամ տպավորիչ: Մի քանի բան ուղղակի պունկտերով ասեմ ու դրանով սահմանափակվեմ.

1. Ստյոպը հանրահավաք վերելու ունակ չի
2. Իսպիրյանը չպիտի երգի հանրահավագին – մասսան գնումա իրա երգելու վախտ
3. Եթե հավագում ես մարդկան ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ-ի ատմազկով մի խոսա Բաղրամյան26-ի վրով
4. Չես կարողացել քանակ ապահովել մի խոսա որակի մասին…
5. Ռեալ ծրագիր ներկայացրա եթե ունես իհարկե
6. Հակառակորդի վրա ցեխ լցնելով խելոք չես երեվա
7. Կոչերը ունակ են զզվցնել լսողներին իրենց կրկնական ու անիմաստ բնույթով
8. Ելույթի մեջ ժառգոնիզմը պետքա նվազեցնել ու հասցնել զրոի, կամ իմանալ օգտագործելու ձևերը
9. Ասելու բան չունես մի խոսա

տենց մի բան…