Archive for the ‘ աննասուն ’ Category

Հայկական իրականության մեջ բախվում են Չարենցը չաթլախների հետ ու Սևակը սրիկաների հետ…

Ախր չե, շատ լավնենք մենք հայերովս, բայց հենց իրար գլուխենք հավագվում սկսում ենք իրար գլուխները ուտել ու ոտերի տակը են մանր մունր փոսիկներ ենք փորում անունն էլ դնում ենք լադոկ ու սպասում ենք երբ կգա ԼԻՆՍԻՆ ու կսվաղի մեր սարգաց լադոկները: Հետո էլ կգորգորանք` բա թալանա սա~ բա տենց են սարգում ես մեր գյոզալ լադոկները~

Էհ, դե հիմա ոնց չբռնես ու մի հատ հավեսով ուշունց չտաս սրանց~

Չե, կանգնիր` ամոթա դու խոմ վառված աբիժնիկ չես օբշակ քֆուր ֆռցնես… Համ էլ կնակիք կան, երեխեք կան` ամոթա~


//

Circle.Am: Rating for Armenian Web Resources

Բավականին հետաքրքիր

իրավիճակ է ստեղծվել հայկական համացանցի բաժնեմասում:

Մի կողմից մի ստվար զանգված <<օդնոկլասնիկի>> սոցիալական ցանցից միգրացիոն հոսքեր են ձևակերպել դեպի սֆաթագիրք: Լցնելով այն իրենց անիմաստ ու զզվելի քոնտենտով: Ինչը ստեղծեց մի իրավիճակ երբ որ <<բա են ում քվորը բան ասիր>> արտահայտությունը դառնում է սովորական նաև ֆեյսբուկյան տիրույթում:

Նույն ժամանակ տենց կոչված <<բլոգերական>> տուսովկեն իրան էլի կորցնում է ու կամ ու կացի մեջ է` մեկն ասումա գնալ է պետք միուսը գոռումա որ արդեն գնացելա ու հետևից դուռը ծածկեք: Կարճ ասած մի խառնաշփոթ~

Սատանեն ասումա դու էլ մի բան ասա` չասեն սուսիկ փուսիկ նստած ես:

Ես էլ մտածում եմ ինչ ասեմ որ լավ լինի ու հասկանում եմ բան չկա ասելու, մեկա մի տեղ նույն մասսան հավաքվելույա ու մեկա նույն տեղ կգան կլցվեն <<գառլախները>> ու մեկա էլի կնստեն ու կմտածեն ուր գնալ` էվոլյուցիա բածենկա…

Գրասենյակը լսում է

Հիմա Հայաստանում շատ խնդալու սեզոնա սկսվել: Տենց տպավորությունա որ օրինակ Ձմեռ Պապին ամանօրյա գիշերը ֆռֆռալուց լիքը խոտա թափել էս մի բուռ Երգրի վրա ու հիմի սաղի դոզեն նենց լավա որ երգար չի թողնում:

Ով ասես գրասենյակ դառավ, ու հենց ճիշտ այդպես դառավ ոչ թե բացեց: Ու խզարում են տղերքը: Նոր մի ծանոթ ու բավականին խելոք աղջկա հետ էի խոսւմ, ինքը վարկած տվեց խի տենց վատա ամեն ինչ` ասումա <<մենք, կանայքենք մեղավոր, սաղ մեր մեղքովա որ զնաչոկավոր գյադեքը դուխավատ են լինում>>: Իմիջայլոց ցիտեցի:

Իսկ ձեր կարծիքով?

սելեկցիա` թե աննասնաբուծություն

Երբ որ եկանք հետ Հայաստան, այո կարելիա ասել ես էլ մի պահ սպյուրքի մասնիկ դառա: Բայց երկար չդիմացա լավ կյանքին ու ետ եկա մի երգիր որտեղ ամեն ինչը իմնէ ու հարազատ: Չե դե պարզա անկապ աննասուները համը հանում են, բայց դե լավ է` մեր աննասուներն են մենք պիտի տիրություն անենք:
Լիրիկաից անցնենք առաջ: Ուրեմնս տենց, մի որոշ ժամանակ առաջ իմ ծանոթությունների շռջանակում հայտնվեցին մարդիք որոնք լռջորեն զբաղվում են հայկական ու ընդհանրապես վերարտադրողական խնդիրներով: Ու քիչմը խորացա թեմաի մեջ: Ու մանթոից հիմա չեմ իմանում ում քրֆեմ, ասումեք խի? Այս հոլովակը նայեք ու ասեք որ դուք չեք վախեցե…

Գազտված 35%

Դե հա, ես էլ սուս չեմ մնա ու մի բան կասեմ գազոտ թեմաին վերաբերվող: Բա կարողա մնամ ու նենց մեջս պահեմ, չե իհարկե:

Ուրեմնս տենց, կա երկու վարկած, եթե դա իհարկե վերաբերվումա իմ վերաբերմունքին ու անձնական զգացմունքներին: Բայց երու վարկածն էլ չեն հանում իրավիճակի ընդհանուր գնատականի արտացոլանք` ՇԱՏ ՈՌԻԱ, ՇԱՏ ՎԱՏԱ ՈՒ ԱՆՆԱՍՆԱԲԱՐԱ: Դա զուտ էմոցիոնալ ու <<ժողովուրդի հետ-ժողովուրդի համար>> սերյաից էր: Հիմա ինչ վերաբերվումա վարկածներին ու անձնական մտածմունքներին…

1. Զարմացնող (անսպասելի): Տո լավա է, լավել անում են որ բարձրացնում են, որ մի դրա երկուական ավել բարձրացնեին լավ էլ կերթար:
Պարզաբանեմ թե ինչու: Իհարկե դա կլիներ ուժեղագույն հարված ու նորից մեզ կշպրտեր շոկաին թերապիաի գիրկը, սակայն դա նաեվ կստիպեր (վեևջապես) սկսել ման գալ այլընտրանքաին միջոցներ, սովորել ու զարգացնել ոչ ախտոտող ու մեր առողջությունը այլանդակող ոլորտներ, արևի եներգիա, քամու գեներատորներ, գեոտեռմալ էներգետիկա: Այո երկար ու ցավոտ ճանապարհ: Սակայն առողջ ու աքուր շռջակա միջավայր, առողջ երեխեք ու հիանալի հնարավորություն ուրիշ ոլորտներ զարգացնելու համր:
Ու վեևջի վերջո հիանալի հնարավորություն կդառնա վերջնական ասել ռուսներին` ՏԻ ԿՏՈ ՏԱԿՈՅ – ՌԱԴ ԵՂԻ ԱՇԿԻՍ ՉԵՐԵՎԱՍ~

2. Թքած ունեցող (ոչ պակաս անսպասելին): Ինձ ինչ, դե հիմա ես էլ նույն ձև կսկսեմ հարկերիս մի մասը վճարել որ կարողանամ տաքացնեմ բնակարանս ու կսկսեմ անասնաբար ինձ պահել մինջև չկարողանամ վերազեննել բնակարանս ու տաք ջրյա մատակարարումս նենց որ կախված չլինեմ <<ռաշկաից>>:

Նու տենցա ստացվում որ եսիմ ինչ բաներ չեմ ասում, բայց տենցա որ մտքերս մատերիցս առաջ են ընգնում են էլ ոնց~ Չեմ հասցնում հետևներից: Բայց նոր մի բան ասեցի սֆաթագրքում խնդալուց շուռ եկա`

<<Բա ինչես հիստերիկանում կառավարությունը 30% սուբսիդավորելույա գազը>>

Այ բալամ~ Բա ում հաշվին ու ում ջեբիցա կառավարությունը այն գումարները հանելու???? Հը~

Արագ ու արագ

Իհարկե, կրկին խոսալու եմ հանրահավաքի թեմայով:Չե, չեմ ուզում ասեմ որ կախվածության մեջ եմ ընկել այս տիպի հանրաին միջոցառումներից, ուղղակի ուզում եմ ասել որ եթե դրանք չեին լինի հարկ կլիներ բեմադրել դրա տիպի մի բան: Դե ժողովուրդը պարապ չի մնում, մամուլը առիթ ունի սպոսնսոռական գումարները կորզելու, ֆեյքերի բանակները ապացուցում են որ իզուր չեն հաց ուրում ու օդ մխտռում ու տենց շարունակ:

Կոնկռետ երեկվա պահով բավականին շատ ասելիք կա: Ու հեսա կասեմ:
Սկսեմ երևի թե երթից` բա դա անելու բանա? Մարդկանց ավտոբուսներով բերել բրախելեք անծանոթ քաղաքի կենտրոնում ու ասումեք էս մի խաչմերուկա, մեկա չեք կորի… Մի մասը լավ էլ կորավ մինջև Սայաթ-Նովա/Աբովյան փողոցների խաչմերուկից հասավ Ազատության Հրապարակ: Են ով էլ չկորավ, եկավ հասավ ու տեսավ որ պիտի կանգնի արևի տակ ու մեկ հատ էլ դրոշակ տվին ասեցին` դավայ դավայ, ուրախ դեմքով…
Բիթի մասսան (կամ ուղղակի տեղյակ էին) եկավ ավտոներով ու իջավ ստորգետնյա կայանատեղի: Դե մենք էլ տենցտ բիթիենք: Լավ կարճ կապեմ, իջա, տեսնեմ առաջի հարթակում տեղ կա վեչ, հարցնում եմ կայանատեղի անձնակազմին` <<բա էս ինչ խաբարա տղեք>>, ասումա` <<բա մեր մոտ այսոր համարում ութ պարունակող մեքենաների ֆեստիվալյա ախպերս>>… նո քոմենտ ոնց ասվումա:
Դուրս եկա հրապարակ ու… Հրապարակը էլ երբեք չի դառնա նույն Ազատության Հրապարակ, առնվազն իմ աջքերում, առնվազն մի քանի տարի: Ես երբեք չեմ տեսել այս քանակի քանոնով դզած չոլկեք նույնիսկ չարբախյան 90-ականնիրիս, ես երբեք չեմ տեսել այս քանակի սափրագլուխ նույնիսկ բանակ տեղ, ես երբեք էլ երբեք <<ՆԻ ԶԱ ՉՏՈ Ի ՆԻԿՈԳԴԱ>>: Ասեմ որ երկու ծանոթ դեմք եմ տեսել ամբոխի մեջ հաստատ չեք հավատա, բայց լուռջ տեսա երկուսն էլ լրագրող էին ու նենց թառս նաեցին վրես որ ստիպված եղա ասեմ որ ես բարգավաճ չեմ ուղղակի եկել եմ նայեմ տպավորվեմ <<ժողովուրդի կողքին>>:
Լավ, անցնենք առաջ: Կանգնեցինք, մտածեծինք որ ոչմեկս հաստատ չի ուզում առաջի շարքում հայտնվի: Մեկ էլ օպլյակողքերովս մի խումբ իջնումա ստորգետնյա կայանատեղի ու մեջների առաջատարը հայտարարումա` <<չմտածես հեսա ժետոն սաղիտ կվեգալեմ կերթանք Ռասյա, մետռոյով պռոբկաները պռոբլեմ չեն>> … զանավես:

Եղան ելույթներ, ամպագոռգոռ վարումը ու պաթեթիկ խոսքեր, եղան վատ ու շատ վատ ելույթներ: Նույնիսկ ցուցակի առաջին համարը խոսեց, չնայաց հետո պառզվեց ջահելությունը նույնիսկ չի իմանում դա վավե… Բայց դե ինք էլ բոցեց` բռնեց սկսեց կմկմալով քաղաքական կոչ կարդալ: Ում? Խի? Բա ասա քեզ պետք էր?
Ու ահա կուլմինացիոն պահը: Ու միանգամից հասկանում ես մասսան ում համարա եկել ու ով է իրականում ամբողջ կուսակցությունը: Ելույթ, ժողովուրդի հետ, ժողովուրդի կողքին, տեր կանգնել ու չվախենալ, վեռտու էս խի հիշեցի:
Երթ դեպի հանրապետության հրապարակ: Բոլորը իրար հետ: Բոլորը ժողովուրդի հետ: Բոլորը ժողովուրդի կողքին:
42 րոպե…

Դադարեք իստերիան~

Մեկ շաբաթ առաջ Թուրքիան օֆիցիալ հայտարարեց որ փակում է իր օդաին տարածքը ՍԻՐԻԱ ԹՌՉՈՂ ԲՈԼՈՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ: Դա իրանց գործն ու իանց հարցնե ինչու և ինչ հետևանքներ կբերի:
Հիմա ինչ որ մի ավիաուղին որոշեց որ կարա շռջանցի թուրքական օդաին ուժերի պատնեշը, չստացվեց: էրզրումում նստացրին ու հիմա զննում են անցկացնում:
Մեր սոցիալական ցանցերն էլ սկում են “ստամբուլն արյան ծով” լոզունգներով լցվել: Ես դեմ չեմ որ մարդ չեն, ես դեմ չեմ որ արյան ծովի հետևանքով լավ մի բան ստացվի, ես դեմ չեմ որ առիթը լինել նոռմալ: Իսկ այս պարագայում` դադարեք … Բավական է:

Ինչ որ մեկի անիմաստ որոշումի պատճառով հիմա սաղ ազգս փոխանակ աշխատի ու ՀՆԱ ավելացնի, նստած կռիվ կռիվա խաղում, հերոսներ…