տենց…


sorse – https://www.facebook.com/umood/posts/929356747092261

Առաջին անգամ կարդալուց զարմացա ու զայրացա.
– Ազնավուրին դեսպան նշանակողն ասում է, թե նա շատ հեռու է Հայաստանից ու չի տիրապետում իրականությանը, кадры решают все, պարո՛ն Նախագահ.
– Երկրի ղեկավարը չի կարող ժողովրդի վիճակի մասին դատել կյանքը կաբինետի ու ծառայողական մեքենայի պատուհանոց տեսնողի տրամաբանությամբ կամ միջազգային դավթարների ու Հայլուրի նյութերով, երկրի ղեկավարը չի կարող ժողովրդի ձայնին չանսալ ու փաստարկներ «չլսել» մարդկանց ու հասարակության կյանքի համար կարևորագույն խնդիրների վերաբերյալ, պահանջեք որ ձեզ հասցնեն կենդանի մարդկանց ձայնն ու կարծիքները, ոչ թե հրամցնեն միջազգային «հեղինակավոր» կառույցների՝ իրենց շահից ներկայացված գրած-մրածը, պարո՛ն Նախագահ.
– մենք ոչ թե պիտի «զարգանանք այնքան, որ ապահովենք թափանցիկություն և արդարություն», այլ պիտի ապահովենք թափանցիկություն և արդարություն, որ հնարավորություն ունենանք զարգանալու, մի՛ թողեք ձեզ մոլորեցնեն, մի՛ կապեք ձին սայլի հետևում, պարոն Նախագա՛հ.
– շաքար (ալյուր, ձեթ, լուցկի, հեռախոս, հողաթափեր) ներկրողների թիվը երկրի կամ տնտեսության չափերով սահմանափակումը ոչ մի տրամաբանություն չունի, պատկերացրեք, մի ընտանիքում ուր ապրում են հայրն ու մայրը, երկու տղաները՝ կանանցով և դուստրը՝ ամուսնու հետ, հո չեք ասելու, թե միայն մեկը (ասենք՝ ամենաուժեղը) պիտի շինի մյուսներին, որովհետև ընտանիքը փոքր է… երկրի ու տնտեսության մեծությունը որոշում է ոչ միայն սպառողների քանակը, այլև ներկրողների թիվը, և շաքար ներկրողների թիվն աննշան է, ոչ թե որովհետև Հայաստանը փոքր է, այլ Հայաստանը փոքր է որովհետև շաքար ներկրողների թիվը չնչին է… մեծացրեք Հայաստանը, պարո՛ն Նախագահ…
Երկրորդ անգամ կարդալուց ուրախ նոտաներ հայտնվեցին
– նման բաց, անկեղծ ու հրապարակային խոսակցություն երկրի ղեկավարի հետ չի եղել վաղուց, հիշեցի «միակ տղամարդուն» ու հասկացա, որ հին վատը շուտ ենք մոռանում, մի՛ շտապեք դառնալ «հին վատ», պարո՛ն Նախագահ.
– մեր ընտրությունն իսկապես քաղաքակրթական ընտրություն չէ, այլ ժամանակի պարտադրանքով արված քայլ որ բխում է անհրաժեշտությունից… սա բարձրաձայնելը քաղաքական քաջություն ու ազնվություն է պահանջում… քաջ եղեք ու ազնիվ, ոչ միայն այնտեղ, ուր հնարավոր չէ քաջ ու ազնիվ չլինել, այլև ամենուր որտեղ հնարավոր է, ամեն ինչում, պարո՛ն Նախագահ.
– երեկվա քաղաքական գործիչը տարիներ առաջ ասում էր, թե լրագրողի ճակատին գրված չէ, որ լրագրող է… էսօրվա քաղաքական ղեկավարը գիտակցում և ընդունում է, որ հեռուստաալիքների ու ԶԼՄ-ների ազատությունը սահամանափակել չի կարելի… սա է երկրում փոփոխությունների վկայությունն ու դրսևորումը, ոչ թե Երևանի փողոցներում լավ հագնված մարդիկ, պարո՛ն Նախագահ
© Դէ լավ էլի Հայաստան

http://www.aravot.am/2014/09/24/499600/

Advertisements
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: