Կլավուզա ոստիկանությանը…


Բարև իմ հարգելի ՀՀ Ոստիկանություն:

Այո այո, այսօր խոսալու եմ քո հետ ու քո մասին: Եվ այո դու ճիշտ ես` եթե պռոբլեմ չկա մարդիք չեն հիշում քո մասին, սակայն եթե պռոբլեմը քո մեջա ու դու ես մարդիք ինչ անեն?
Լավ, հիմա էս մարդու դերում հայտնվել եմ ես, միշտ պարտաճանաչ եմ ու միշտ օրինապաշտ (հա չեմ ամչում ասեմ որ օրենք խախտել եմ ընդամենը երկու անգամ ու երկու անգամ էլ վճարել եմ դրա համար – ՃՈ հետ էր իմ խնդիրը): Հիմա ես քաղաքացիս լսում եմ` “ժողովուրդ~ սաղտ գնացեք ստացեք նույնականացման քարտ, թե չե լավ չի լինելու…” հետո էլ լսում եմ` “կենսաչափական անձնագիր ստացի որ ԵՄ վիզա հեշտ ստանաս ու ընդհանրապես երջանիկ լինես…” Հա, լսեցի ու սուս ու փուս գնացի դիմումս գրեցի, գումարը (բավականին մեծ եթե համեմատենք նվազագույն աշխատավարձի չափի հետ) մուծեցի, նկարվեցի, մատնահետք ու արյան կարգս տվեցի ու ստացա այսպիսի մի թխտի կտոր համակարգչից դուրս եկած`

фотография 3

Կներեք որ տենցա ստացվե, ուղղակի նկարելուց տենցա դուրս եկել: Լավ շտապելու տեղ չունեի, դրա համար էլ հանգիստ գնացի երգրից դուրս, դե գործուղումներ ուբեի նախորոք նախատեսված: Ու հետ եմ եկել էս վեռջերս, ասեմ որ հին անձնագրումս արդեն տեղ չի մնացե կնիք դնելուն, ես էլ ասացի ըհը` հազիվ մի երկու շաբաթ կմնամ Հայաստանումս:
Եկավ այսօրը: Ճաճանչափայլ լուսաբաց էր տիրում արարատյան դաշտավայրի վրա, Արարատ լեռը դոշերը բացել էր ու տվել արևին: Մտա անձնագրաին բաժանմունք ու ստացա ահա այս բարիքը`
фотография 1

Այո` “дубликатом бесценного груза! Смотрите! Завидуйте! Я гражданин! А не какая нибудь гражданка!” Ստացել եմ իմ նոր ու շատ ժամանակից կենսաչափական անձնագիր, որով հիմա կարող եմ ճանապարհել երբ ուզեմ և որտեղ ուզեմ առանձ երկար ու բարակ մտահոգվելու: Համ էլ էն զզվելի “դռսի փեչաթ” հասկացողությունը դուրսա եկել շրջանարարությունից, ջան~
фотография 2

 

Մենակ թե չեմ հասկանում Սասունցի Դավիթը ինչ կապ ուներ…

Լավ, անցանք առաջ: Ասում եմ` բա նույնականացման քարտս? Ասում են` ՅՈՔ: Իյա~~~ Բա ինձ հիմա ինքը հարկավերա Է~: Ասում են պռոբլեմը մեր մեջ չի, պռոբլեմը Երևանյան գլխամասումա: Ասեցի դե լավա, մեկա ոչ կոպտել են ոչ էլ չորել, ու գնացի:
Գնացի, բայց չմոռացա: Հենց հասա գործիս տեղ, զանգեցի ԹԵԺ ԳԻԾ 010 537022: Շատ բարեհամբույր աղջնակ ինձ լսեց ու տվեց ուրիշ մի համար` 010 535663: Համարով պատասխանեց ոչ պակաս բարեհամբույր տղամարդ (քիչմը հետո պարզվեց Կենտրոնացվաց Տպագրության Վարչության ՊԵտ) որը ուշադիր լսեց խնդիրս, խնդրեց ինձանից տվյալներս համարա-մամարա, անուն-ազգանուն մեկ էլ բաժնի համարը:
Իրա պարզաբանումներից`
– Խնդիրը ծրագրաինա
– Խնդիրը մեր Լեհ գործընգերների մեջ է
– Համակարգը գերծանրաբերնված է
– Հայտերի քանակը չափազանց մեծ է

Ասի նու վսիո, հիմա էլի պիտի նստեմ ամիսներով սպասեմ, կամ էլ կգնամ կգամ մի տաս անգամ մինջև դավադիտ կլինեն ու կտան: Ու ջղայն ջղայն նստեցի այս նամակ/հայտ գրելու: Հենց վերևի նախադասության կեսին զանգեց նույ վարչության պետը ու հայտնեց ինձ որ վաղը ժամը 16:00-16:30 արանքում ես պիտի մտնեմ անձնագրաին բաժանմունք ու վերցնեմ նույնականացման քարտս, դա պատրաստ է ու հատուկ փոստաին ծառայությունով պիտի տարվի բաժանմունք….
Դե գնա ու սրանից հետո բողոքի ու ջղայնացի… Սուս ու փուս, ու ճիշտն ասաց մի քիչ մանթո նստած եմ… Հիմա չուզողները կասեն հատուկ ՓՐ-ա անում, երևի փողել կերած կլինի, դե դրա համար էլ նրանք չուզող են…
Սպասեմ վաղվա զարգացումներին:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Advertisements
  1. «Համ էլ էն զզվելի “դռսի փեչաթ” հասկացողությունը դուրսա եկել շրջանարարությունից» – էդ ինչի՞ հետ կապված

  2. եթե ունես բիոմետրիկ անձնագիր ուրեմն էլ կարիք չունես կնիքի

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: