Նպատակն արդարացնու՞մ է միջոցները


«Դալեսի պլան» անվանմամբ հայտնի  փաստաթուղթը, ուր ամենայն անկեղծությամբ շարադրված են հակառակորդ պետության քայքայման տեխնոլոգիաները, վերագրվում է հետախուզության ասպարեզում նախորդ  դարաշրջանի ամերիկյան ականավոր գործիչներից մեկին՝ Ալեն Դալեսին: Չնայած հետխորհրդային տարածքում այդ փաստաթղթից բազմիցս եւ հաճախակի կատարվող հղումներին, ավելորդ չեմ համարում մեկ անգամ եւս դրանից մի փոքրիկ մեջբերում կատարելը. «Ստահակություննուլկտիությունը, սուտնուխաբեությունը, հարբեցողություննութմրամոլությունը, միմյանցհանդեպանասնականվախնուանամոթությունը, այլախոհությունըայսբոլորըմենքկսերմանենքճարպկորենուաննկատՄենքմարդկանցովկզբաղվենքմանուկ, երիտասարդհասակից, խաղագումարըմիշտկդնենքերիտասարդությանվրա, կսկսենքկազմալուծելուքայքայել, բարոյալքելուայլասերել, ապականելուպղծելնրան: Մենքնրանցիցկպատրաստենքլրտեսներ, ազատաշխարհիկոսմոպոլիտներ: Հենցայսպեսէլմենքդականենք»:

Հայաստանյան պարբերական մամուլի ուսումնասիրությունը կարող է ուշագրավ նյութ ծառայել նշված ասպարեզի հետազոտողների համար: Մեզանում կան լրատվամիջոցներ, որոնց հիմնական գործունեությունը կարծես հանգում է հենց վերը նշված բանաձեւին, մասնավորապես  խաբեության ու լկտիության տիրաժավորմանը: Դժվար կլինի ճշգրիտ հաշվարկել, թե ինչպիսին է նման մամուլի իրական ազդեցությունը հասարակական գործընթացների վրա: Սակայն այդ ազդեցությունն ակնհայտ է, քանի որ տպագիր լրատվամիջոցներից յուրաքանչյուրն ունի մշտական ընթերցողների իր որոշակի շրջանակը:

Որպես օրինակ, կարելի է դիտարկել «Չորրորդ իշխանություն» անվանմամբ թերթը: Կարող եք վերցնել այդ թերթի ցանկացած համար եւ աչքի անցկացնելով համոզվել, որ այն խիստ հարաբերականորեն կարելի է անվանել «լրատվամիջոց»՝ այսինքն լուր տալու միջոց: Այն ավելի շուտ հիշեցնում է խորհրդային շրջանի տխրահռչակ կուսակցական մամուլը՝  նվազագույն լրատվությամբ եւ առավելագույն ուղեղալվածքով: Վերջին շրջանում թերթը հատկապես ակտիվ է «Հարսնաքարի» ողբերգության հետ կապված մեկնաբանություններով, կոչերով ու խրատաբանությամբ:  Մարդկային ողբերգության նման շահարկումը չէր կարելի համարել անսպասելի: Իսկ կա՞ արդյոք որեւէ բան, որ շահարկման չենթարկվի մեր օրերի քաղաքական հակամարտության ասպարեզում՝ անգամ մահը եւ մարդկային մյուս ողբերգությունները: Ի վերջո ժամանակակից արեւմտյան մասնագետները ուղղակիորեն են խրախուսում նման ծայրահեղությունները եւ ուսուցանում են դրանց կիրառման նրբերանգները: Հիշենք մասնավորապես ամերիկյան քաղաքագետ Ջին Շարփին, որն իր «Դիկտատուրայից ժողովրդավարություն» աշխատությունում ի թիվս զանազան միջոցների, խորհուրդ է տալիս դիմել նաեւ հետեւյալ քայլերին՝ քաղաքական սուգին, ցուցադրական թաղումներին, խորհրդանշական թաղումներին, թաղման վայրերում միջոցառումներ իրականացնելուն: Այլ կերպ ասած, գործել «նպատակն արդարացնում է միջոցները» չարաբաստիկ սկզբունքնով:

Որքանով է այս ամենը հարիր մեր ժողովրդի բարոյական նկարագրին, դա այլ հարց է: Համենայն դեպս, դատելով «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր՝ Շողեր Մաթեւոսյանի որդեգրած քաղաքականությունից, վերջինս ազատ է «ավելորդ» բարոյաքաղաքական նախապաշարմունքներից: Տիկին Շողերի «Շամիրամյան» անցյալը եւ ներկան այնքան են մեկնաբանվել, որ ավելորդ կլինի այդ ամենին կրկին անդրադառնալը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Advertisements
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: