Հայրիկ


Չգիտեմ ինչ բառերով նկարագրեմ քեզ, նկարագրեմ, որ ոչ մի մասնիկը քո ամբողջական կեպարից չկորի բառերի հյուսող գետի շշուկների մեջ: Ուզում եմ միայն փակել աչքերս ու հիշել այն ամենաերջանիկ պահը, երբ ես մխրճվեցի ամբողջ դեմքով քո բարութահոտ ու ձմռան խոնավությունով ու ցրտով դողցնող բուշլատի մեջ: Ես չէի ամանչում, ես լացում էի, ինչպես պուճուր քույրիկս կլացեր` ես երջանիկ էի…
Դու վերադարձար կրկին, դու վերադարձար «ինադու»…

Ավելացավ քո սպիտակ մազերի քանակը, կոշտացավ քո` տաք ջրին կարոտ թրաշը և, ամենացավալին` աչքերիդ փայլը փոխարինվեց թախիծով: Ատում եմ էդ հանրահայտ և գովազդվող թախիծը հայկական աչքերի, ատում եմ էն պատճառով, որ այն լի է ոչ թե պարապ կարոտով ու նվվացող փոփ կրքերով, – այն լի է ընկերների կորստով ու մանուկների լացով, այն լի է մայրերի` անվերադարձ զավակների ողբով, լի է հպարտությմաբ, որի համար չափազանդ թանկ է վճարած, լի է…
Ուզում եմ ջնջել հիշողությունիցս այն պահը, երբ ցրտից անզգա մատերով փորձում էի «ճղել» չկոտրտվող ու սառած փայտը, որ մայրիկը քո համար «փեջի» վրա լոգանքի ջուր տաքացներ: Ուզում եմ մոռանալ անզոր լացս, երբ դողացող մատերով չէի կարողանում վառել վառարանը, որովհետև արցունքները ծածկում էին աչքերս: Ուզում եմ մոռանալ…
Ու հիշում եմ…
Ու միշտ կհիշեմ` ոնց եմ պատերազմ հայտարարել բոլոր նրանց, ովքեր փորձում էին քո անհանգիստ քունը խանգարել, հիշելու եմ մայրիկի երջանիկ ու լույսով լցվաց աչքերը` դու վերադարձար, դու ողջ ես, մնացածը կարևոր չի:  Նույն ուրախությունը տեսնում եմ քո փոքր թոռնուհու աչիկներում` տուն վերադառնալիս, և նույն ձևով պայքարում եմ նրա անհոգ քնի համար…
Ու չեմ մոռանա. Ու չեմ թողնի, որ մոռանան…
Ցավոք` այն ժամանակ տեսախցիք կամ դրա տիպի մի բան ունենալը անհնար աղայություն էր: Թե չէ` ամեն վերադարձ կնկարեի` ամեն երջանիկ ու տխուր վայրկյան, ամեն ժպիտ ու `

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Advertisements
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: